Վանաձորի կերպարվեստի թանգարանում շարունակվում է Հայաստանի վաստակավոր նկարիչ Անատոլի Ավետյանի ցուցահանդեսը, որն իրականացվել է նրա ծննդյան 60-ամյակի առիթով: Առաջիկա սեպտեմբերին նա լայն հանրությանը կներկայանա Հայաստանի նկարիչների միության 1-ին հարկի ցուցասրահում: Իսկ Վանաձոր քաղաքի ընտրությունը պատահական չէ. Անատոլի Ավետյանը արմատներով այստեղից է և կապը հայրենի քաղաքի հետ պահպանում է ջերմորեն: Ցուցահանդեսում ներկայացված են նկարչի շուրջ 100 աշխատանքներ, որոնք ընդգրկում են նրա ստեղծագործական կյանքի վերջին երեք տարիները: Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 15-ը:
Վրեժ Առաքելյան