Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

Ինչ «խաղաղություն» է սպասում Եվրոպային

Ինչ «խաղաղություն» է սպասում Եվրոպային
07.07.2024 | 13:25

Հունգարիայի վարչապետը երեկ օկուպացված Շուշիում՝ թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է․ «Մենք մեր անվերապահ հարգանքն ենք արտահայտում նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ՝ տարածաշրջանի հազարավոր մարդկանց խաղաղ ապրելու հնարավորություն տալու համար։ Մենք հույս ունենք, որ շուտով նման հնարավորություն կլինի նաև Եվրոպայում»։

Ես ցանկանում եմ հիշեցնել, որ հենց Օրբանն է եղել քնած հային՝ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում կացնահարող Ռամիլ Սաֆարովի արտահանձնման գլխավոր կազմակերպիչը։ Հետագայում հետաքննություն իրականացնող ՀԿ-ները բացահայտել են, որ Օրբանն այդ գործարքի դիմաց 7 միլիոն դոլար է ստացել Ալիևների ընտանիքից։ Իսկ այսօր մենք հասել ենք մի հանգրվանի, երբ ագրեսիա ձեռնարկած, հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձած, ցեղասպան քաղաքականություն իրագործած, քնած հային կացնահարողին հերոսացրած բռնապետի հանդեպ հարգանք է արտահայտվում՝ որպես «խաղաղության» ռահվիրա ու դա արվում է Արցախից, որտեղ հազարամյակներով ապրող հայերի դեմ փաստացի իրականացվել է ցեղասպան քաղաքականություն:

Դե թող դրանից հետո Եվրոպայում հասկանան, թե ինչ «խաղաղություն» է սպասվում իրենց՝ ըստ Օրբանի։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 3925

Մեկնաբանություններ