ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Գաղափարախոսություններ և գաղափարախոսությունների արքան

Գաղափարախոսություններ և գաղափարախոսությունների արքան
01.05.2009 | 00:00

ԱՆԴՐԱԴԱՐՁ
(սկիզբը` թիվ 30-ում)
ՆԺԴԵՀԸ ԵՎ ՔՐԻՍՏՈՍ
Խնդիրը շարունակեմ Նժդեհ իմաստունի խոսքերով, քանի որ, հարգելի Ներսես, Ձեր հոդվածից երևում է, որ հարգում եք Նժդեհին, թեպետ այն եզրահանգմանը եկա, որ Նժդեհին ուշադրությամբ չեք կարդացել: Որովհետև երբ նա, որպես քրիստոնյա, այս կամ այն խոսքն է ասել, Դուք, որպես հակաքրիստոնյա, կարդալով, ինչպե՞ս պիտի հասկանաք, թե ինչ է ասում, իսկ եթե չեք հասկանում, թե ինչ է ասում, ապա ինչպե՞ս պիտի կողմ լինեք նրան (այս դեպքում` Նժդեհին), որ այսպես ու այս է ասել. «Քսան երկար ու ձիգ դարեր են անցել Գողգոթայից մինչև մեր օրերը, և, ավա՜ղ, խաղաղության ու սիրո ՈՒսուցչի (իմա` Հիսուս Քրիստոսի- Մ. Ո.) աստվածաշունչ խոսքը շարունակում է մնալ որպես «ձայն բարբառոյ յանապատի» (ՆԺԴԵՀ. Էջեր իմ օրագրէն, Հակամարտութեան օրէնքը)։
«Որի՞ն հետևել- ահա հարցերից ամենաճակատագրականը,- որի՞ն` Նազովրեցո՞ւն, թե՞ Բյուխներին, Էմերսընի՞ն, թե՞ Մարքսին, Մամիկոնյանների՞ն, թե՞ հայ մտավորականության քաղաքականապես ակնապաշտ մասին։
Առաջինները - ոգու հսկաներ - քո մեջ կապրեցնեն աստվածայինը, վերջինները՝ մարդկորեն անասնականը. առաջինները քո մեջ կմշակեն իդեալիստը, ասպետը, հերոսը, վերջինները՝ գորտի հոգով առօրեապաշտ պաղ մահկանացուն»։
(«Ռազմիկ», Սոֆիա, 1941, թիվ 3։
Գարեգին Նժդեհ, հ. 1, էջ 432)։
«Իմ հոգին զույգ հենարաններ ունի՝ Աստված և հայրենիք»։
(Նժդեհ. հ. 1, Երևան, 2002)։
«Մեր հայրենիքի բախտի համար ես բռնել եմ Աստծո փեշից, դուք էլ բռնեք ինձանից»։
(Ռ. Համբարձումյան,
«Վարք Նժդեհի», էջ 105)։
(«Խօսակցութիւն մը զօրավար Գ. Նժդեհի հետ», «Ռազմիկ», 1943 թ., Գարեգին Նժդեհ. հ. 1): (Նժդեհ, հ. 1, Երևան, 2002)։
Ինչպես տեսնում ենք, Ձեր անձնական (կուսակցական) նեղ հայացքները, շատ մեղմ ասած, այնքան էլ մոտ չեն մեծ իմաստունի հայացքներին, իսկ ուղիղ ասած` հակառակ են Նժդեհ իմաստունին, ավելացնեմ, որ մարդուն սատանայացմանն են մոլորեցնում:
Եվ ահա Դուք Ձեր հոդվածում սրբազան հավատ ունեցող Նժդեհին, մեծ քրիստոնյային ցանկացել եք գործածել Ձեր Քրիստոսաընդդեմ մոլորությանը որպես հենարան: Երբ Նժդեհն ինքն իր մասին վկայում է, թե` «Եղել եմ խոր հավատքի և էթիկայի մարդ»:
Եվ անգամ նրա քաղաքական հակառակորդներն էին նույնը մտածում, հակառակորդ լինելով էլ` հարգում էին նրան որպես օրինավոր քրիստոնյայի: Մեջբերեմ. «Լինելով նրա քաղաքական համոզումների թշնամին, ես ինչ-որ ներքին զգացողությամբ, հնարավոր է՝ ենթագիտակցաբար, նրա նկատմամբ հարգանք էի տածում, որպես խիստ ողբերգական ճակատագրի տեր մի մարդու և որպես իր հայրենիքի համար անկեղծորեն մտահոգ օրինավոր հայ քրիստոնյայի»։
(Կ. Բագրատյան, 1998թ., Կիև, էջ 37)։
Այժմ մեջբերենք Ձեր հոդվածի այն հատվածը, որտեղ Նժդեհից մեջբերելով` Ձեր մեկնությունը հակառակ իմաստով եք արել, որովհետև իսկության մեջ Գարեգին Նժդեհը չէ, որ հարցում է անում հայ ժողովրդին, այլ բնագրում Նժդեհը նախապես է ասում, որ հարցում անողը «Մարդկությունն էր` իր հանցավոր անտարբերությամբ»: Հանցավոր անտարբերությամբ մարդկության այդ տեսակն ովքե՞ր էին, այդ է խնդիրը: Այժմ Ձեր մեջբերումը. «Գարեգին Նժդեհը ի խորոց սրտի հարցում է հղում հայ ժողովրդին. «Ի՞նչը մղեց քեզ միամտորեն հավատալու ցնորապաշտ Նազովրեցու վսեմ, բայց վտանգավոր խոսքին: Ո՞վ ասաց, որ թույլը մեղավոր չէ, որ թույլ է, և ուժեղը երախտիք չունի, որ ուժեղ է: Դու խաբված ես, ժողովուրդ, դու զոհն ես քրիստոնեական բարոյախոսության, որ շարունակում է մնալ որպես ներկ և շպար, որպես քող և դիմակ ուժեղների հոգու համար»:
2008-ին ես մի աշխատություն լույս ընծայեցի` «Հոգևոր Նժդեհը», որտեղ այս հատվածը հատկապես եմ ուսումնասիրել-քննարկել, քանի որ ոչ միայն մեծարգո Ներսեսը, այլև շատերն են Նժդեհից այս մեջբերումը նախ` թյուրընթերցում, ապա ներկայացնում հասարակությանը: Այդ գրքիցս էլ մեջբերեմ կարևոր մի վկայություն, որ կապ ունի նաև Մեծ եղեռնի հետ։
Այս հարցը մեր պատմաբաններից մանրամասնորեն նախ` քննել է նժդեհագետ Ռաֆայել Համբարձումյանը, բողոքելով, թե ոմանք, չգիտես ինչու, Նժդեհին խեղաթյուրելով` որոշում են նրան մեր ազգի հակառակորդի խոսքերը վերագրել և այդպես՝ հակաքրիստոնյա ներկայացնել մեծ և իմաստուն հավատացյալին, երբ Նժդեհը ոչ թե սովորական հավատավոր է, այլ «խոր, հավատավոր» քրիստոնյա, եզակի հավատավոր մեր ազգի մեծերից։ Ինքդ էլ գրիր այդ մասին։ Գուցե լսեն:
«Նժդեհի խոսքի որոշ «մեկնիչներ» տգետ ընթերցման պատճառով խեղաթյուրված են դիտել քրիստոնյա հայ ժողովրդի խաչելությունը, որ իմաստունն է նկարագրում. երբ աշխարհը (Սատանան) ծաղրում է խաչյալ հայ ժողովրդին այնպես, ինչպես տիրասպան չար հրեաներն էին ծաղրում խաչյալ Հիսուսին։ Եվ... Սատանայի խոսքը վերագրում են... Հոգևոր Նժդեհին»: Կարդում և աչքերիդ չես հավատում:
Նժդեհը Հիսուսի Ավետարանական Խաչելության պատկերն է նկարագրում, սակայն այս դեպքում... Խաչի վրա հայ ժողովուրդն է. «Գողգոթայէն` Արեւմտահայաստանէն կբարձրանար աղաղակը հավաքավառ խաչեցյալի,- օգնությո՜ւն, փրկությո՜ւն ինձ: ԻՍԿ ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՆՑԱՎՈՐ ՈՒ ԱՆՏԱՐԲԵՐ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՐ.
-Ծարա՞վ ես՝ արցունքդ արբ։
-Կոտրվո՞ւմ ես՝ որովհետև թույլ ես... վաղուց է, որ եկեղեցիներիդ զանգերի քաղցր ղողանջը չես լսում, առանց իդեալի և վեհության կսողա՞ս միայն... Ի՞նչը մղեց քեզ հավատալու ցնորապաշտ Նազովրեցու վսեմ, բայց վտանգավոր խոսքին...
-Թուլությունը,- ասում է աշխարհը,- ծնված է սնուցանելու ուժը։ Ուժն է ծնում իրավունքը...
Այս էր աշխարհը հայկական Գողգոթայի հանդեպ։
Այսպես կպատասխաներ մարդկությունը մահվան դատապարտված այս ժողովրդին»,- գրում է Նժդեհը։
Ստացվում է, որ Նժդեհը դատապարտում է «ՈՒժն է ծնում իրավունքը» ասողներին, նրանց անտարբեր և անասնական դիտելով, սակայն Նժդեհի դատապարտության այդ խոսքը ոմանք, ասես դիտմամբ, հետ են հասցեագրում Նժդեհին:
Երբ Ավետարանիչը գրում է խաչյալ Հիսուսին ուղղված հրեաների ծաղրալից խոսքերը, կարդում ու հասկանում ենք, որ այդ ծաղրալից խոսքերը հրեանե՛րն ասացին, և ոչ թե Ավետարանիչը։ Այստեղ էլ նույնն է, Նժդեհը գրում է, թե՝ խաչյալ մեր ժողովրդին աշխարհը (նոր հրեաները, որոնց մասին Հայտնության Գիրքն ասում է, թե իրենք իրենց մասին ասում էին՝ հրեաներ են, բայց ստում են և սատանայի ժողովուրդ են) նույնկերպ և «հանցավոր անտարբերությամբ» ծաղրում է հային»։
Մեջբերումը կրճատումներով էինք արել: Գրքից մի մեջբերում ևս անենք, որ կապված է Նժդեհից պարոն Ներսեսի (նա ևս մեջբերումը կիսատ էր արել) և իմ բերած մեջբերմանը, որովհետև որքան ճշմարտության էջերի առողջ քննարկման ավելացում, այնքան առողջ տրամաբանության օգտակար ավելացում. «Այսօր գլոբալացվող աշխարհի մասին տեղեկատվական բոլոր դաշտերից հայտնում են, թե հրեա-մասոնների ձեռքի գործն է, որոնք, անշուշտ, բուն հրեա ազգի հետ կապ չունեն. կապ չունեն նրանց հետ, որոնց Պողոս առաքյալը նամակ ուղղեց, կապ չունեն նրանց հետ, որոնցից որ մարդկության հավատի մեծ Հայրերն եղան և Տերը ծնվեց, կապ չունեն նրանց հետ, որոնցից որ Հայտնության Գրքի 144 հազար ամենաընտիրներն են՝ երկրից վերցված, որ հրեաներ են, և երբ Գառը ուր գնում է՝ միշտ նրա հետ են ընթանում։ Խոսքը միայն Տիրասպան հրեաների մասին է, որոնք և՛ երեկ, և՛ այսօր՝ հակաքրիստոնյաներ էլ մնացին, տարբեր ազգերի մեջ էլ գտնելով իրենց նման սուտ կերպարանվողներին։ Սրանց համար էր, որ Հիսուս ասաց. դուք ոչ թե Աբրահամի որդիներն եք, այլ ձեր հայրը Սատանան է, որ սկզբից ստախոս էր և մարդասպան:
Այս հրեաները որոնեցին մարմնավոր թագավորություն և սպանեցին Հոգևոր Թագավոր Հիսուսին։ Մարմնավոր, ունեցվածքային աշխարհատիրությունը նման կեղծ հրեաների նպատակն էր՝ ինչպես Հիսուսի ժամանակ, նույնպես Նժդեհի ժամանակ, նույնպես և այսօր։ ...«ՈՒժն է ծնում իրավունք» արտահայտությունը պատմաբան Ռաֆայել Համբարձումյանի ուսումնասիրությամբ, պարզվում է, որ «Սիոնական արձանագրություններից առաջին արձանագրության առաջին նախադասությունն է»։ Նժդեհը հենց այնպես հարցին չէր մոտենա, և Հոգևոր Նժդեհի խոսքը հարկ է իմացականությամբ կարդալ և ոչ միտումնավոր հակառակ: Իսկ սիոնական այդ արձանագրությունների մասին ռուս մեծ հոգևորական Օլեգ Պլատոնովի ուսումնասիրությունից տեղեկացանք, որ դրանք 70-ն են, որոնք ծրագրեր են, որոնցով Նեռի, նույն Չարի (դերաքրիստոսի) աշխարհ գալն են նեռականները նախապատրաստելու, որ մարդկությունը գայթակղվելով Քրիստոսի փոխարեն ընդունի Նեռին ու նրա նյութապաշտության համակարգը, մի բան, որ այսօր արվում է ողջ աշխարհում, և Հայաստան էլ է վաղուց հասել, դեռ մեր հայրենիքի անկախության առաջին տարիներից։
-Մի հավաքարար,- պատմում է Պլատոնովը,- որ հրեա մասոնների մոտ էր աշխատում, այս արձանագրություններից քսաներկուսը գողացավ և տարավ, վաճառեց Նիկոլայ Երկրորդ ցարին։ Ցարն այդ արձանագրությունները գրքով հրատարակել տվեց, որ աշխարհն իմանա, թե ինչ չարիք է մարդկության գլխին նախապատրաստվում։ Եվ Աստծո կամքով մարդկությունը այդպես տեղեկացավ Նեռի աշխարհ գալու նախապատրաստական ձեռնարկներին ու «աշխատանքային» ծրագրերին, այդպես՝ լրացնել-հաստատելով Հայտնության Գրքի նախազգուշացումները։
Խոսքը նույն սատանայապաշտների արձանագրությունների մասին է, որոնց Նժդեհը դասախոսություններ լսելով ծանոթ էր և գիտեր մարդկության, մանավանդ փոքր ժողովուրդների համար դրանց թունալից, մահացու որոգայթներն ու վտանգները։ Այսինքն, Նժդեհը խորությամբ քննել էր եղեռնի պատճառները և գիտեր, թե հային ո՛ր չար ձեռքը հարվածեց` ի բնե չար թուրքին էլ գործիք դարձնելով:
Հոգևոր Նժդեհը գիտեր, թե քրիստոնյա ազգերի և քրիստոնյա հայի համար ինչ են նշանակում այդ ծրագրերը: Եվ որ Մեծ եղեռնն էլ այդ արձանագրությունների կիրառման հետևանք էր: Եվ իզուր չէ, որ հայի Խաչելությունը նկարագրելիս Նժդեհը մեջ է բերում հենց այդ արձանագրություններից, որով հատկապես է մատնանշում, թե՝ հային խաչողն ու ծաղրողը աշխարհը Նեռի առջև նույն նախապատրաստողներն են. հակաքրիստոնյաները, ճիշտ նրանք, որ երեկ Խաչեցին Աստծո Որդուն՝ Հիսուսին, այժմ էլ հային են և՛ խաչում, և՛ ծաղրում։ Այսինքն` ողջ աշխարհում հայն է, որ ապրեց Աստծո Որդու նմանությամբ և հայը խաչվեց նույն խաչողներից, որ երեկ Տիրոջը խաչեցին։ Պատմականորեն այդպես էլ կա։ Հայտնի է, որ թուրք առաջնորդները Նեռի գալուստը նախապատրաստող արձանագրությունների ստրկահաճո հետևորդներ ու կամակատարներ էին, այդ դրդումներից էին առաջնորդվում, քանի որ սատանայապաշտ նույն հերձվածի` Սալոնիկի մասոնական օթյակի անդամներ էին և օթյակի ծրագրերից էին հրահանգավորվում։ Եվ Աստծո անվամբ այդ արձանագրությունները գործադրող սատանայապաշտների դրդմամբ էլ թուրքերն սկսեցին եղեռնել (խաչել) հայերին։ Այդ հայտնի, պատմական եղելություն է: Անգամ եղան մասոններ, որ այդ խոստովանեցին մեր հեռուստատեսությամբ: Օրինակ, 2007 թվականի ապրիլի 24-ին հեռուստատեսությամբ անգլիացի մասոններ ելույթ ունեցան, ասելով` «Մենք ձեր եղեռն անող մասոններից չենք, մենք բարի ենք, և ոչ նրանցից, որոնցից էին եղեռնն իրագործող թուրք փաշաները»: Պարզ խոսքով խոստովանեցին, թե եղեռնի հեղինակներն իրենց անվանակիցներն են, որոնց և այս մասոնները ևս չար անվանեցին:
Այսինքն, թե հայի և թե Նժդեհի հակառակորդն էր «ՈՒժն է ծնում իրավունքը» խոսքն ասողը: Եվ Նժդեհն իմանալով ու հատկապես էր եղեռնողների ակունքը նշում»:
Իսկ ի՞նչ է կատարվում մեզանում: Փողոցում, եթե հարցում անեք, հանուն բռնատիրության «ՈՒժն է ծնում իրավունք» հրեա-մասոնական, եղեռնողների ասած խոսքի մասին, տասը հոգուց յոթը կպատասխանի, թե` Նժդեհն է ասել, որպես պայքարի ուղենշում: Հեռուստատեսությամբ, որ «քաջ գիտակները» հաճախ են ողբերգության հասնող հակառակ ընթերցումը թութակում:
(շարունակելի)
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4479

Մեկնաբանություններ