Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Սուպերգյադաների ժամանակը

Սուպերգյադաների ժամանակը
03.07.2024 | 14:06

Մենք մեր երկրում դարձել ենք օտար, որովհետև Հայաստանում իշխում են հայրենի հողի, պատմության, մշակույթի ուրացումը, ամենայն սուտը, տգիտությունն ու թշնամու առաջ կզելը։ Սուպերգյադաների ժամանակն է, ոսկորը սոված, աչքը չկշտացող․ փողոցից պալատ ընկած բիրդան աղաների։խրախճանքի ժամանակն է: Հարսանիք գնացած գժերի նման նրանք ինքնակամ չեն հեռանալու կերակրատաշտ-իշխանությրւնից, իրենց իշխանություն մնալու դեպքում էլ չի լինելու Հայաստան պետությունը։ Չեմ չափազանցնում, իրականությունն ավելի սարսափելի է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2746

Մեկնաբանություններ