Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

Ով է ավելի բարբարոս

Ով է ավելի բարբարոս
18.06.2024 | 17:55

Ինչո՞վ է Փաշինյան Նիկոլը տարբերվում Ջուղայի խաչքարերն ավիրող, ոչնչացնող թուրք բարբարոսներից: Տարբերվում է նրանով, որ ցանկանում է այդ խաչքարերը ոչնչացնել մեր երիտասարդության մտքերում և սրտերում: Ինքներդ որոշեք, թե ո՞վ է ավելի մեծ չարագործություն անում, ո՞վ է ավելի բարբարոս: Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 5303

Մեկնաբանություններ