ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՃԳՆԱԺԱՄԸ ՈՐՊԵՍ ԿԱՏԱՐՅԱԼ ԶԵՆՔ

ՃԳՆԱԺԱՄԸ ՈՐՊԵՍ ԿԱՏԱՐՅԱԼ ԶԵՆՔ
07.05.2010 | 00:00

Ինչպես արդեն մի քանի անգամ նշել ենք, հենց սկզբից Դաշնային պահուստի հիմնադրամի ստեղծումը համաշխարհային տիրապետություն հաստատելու լավ մտածված քայլերից մեկն էր։ Այդ ճանապարհի մի մասը հաջողությամբ հաղթահարված էր, պետք էր շարժվել առաջ։ Արժանին մատուցենք նրանց։ Ինչ էլ որ ասելու լինենք, չենք կարող հերքել այն, որ նրանց յուրաքանչյուր քայլը հիմնավորապես կշռադատված էր, իսկ յուրաքանչյուր դառը հաբ` գեղեցիկ փաթեթավորված։ Ճիշտ է, բոլոր դեպքերի համար այն միևնույն տեսքն ուներ։ Ի՞նչ պատճառաբանություն, ի՞նչ հիմնավորում կարելի էր հնարել, որպեսզի փողը վերջնականապես դարձնեին թղթե։ Դե, ճիշտ նույնը, ինչ և այն ժամանակ, երբ լույս աշխարհ եկավ ԴՊՀ-ն։ Ճգնաժամ` ահա նրանց նախասիրած հիմնավորումը` աշխարհի ֆինանսական կառուցվածքի վերաձևավորման համար։ Այն շատ հարմար է նաև հենց ողջ աշխարհի վերափոխման համար։ Դա է պատճառը, որ ամեն մի ճգնաժամ մի քանի թիրախ ունի։ Այն բազմաշերտ է, ինչպես կարկանդակը։ Այդ իմաստով պատերազմը նույնպես ճգնաժամի մի տեսակ է, միայն թե` է՛լ ավելի սոսկալի ու արյունոտ։ Կարող ենք համարձակ պնդել, որ ԴՊՀ-ին դեպի համաշխարհային տիրապետության տանող «մեծ ուղու փուլերն» անցել են, անցնում են և կանցնեն արհեստականորեն կազմակերպված ճգնաժամերի միջով` լինի դա բորսայի փլուզում, պատերազմ, թե տարադրամի և արժեթղթերի կտրուկ անկում։
20-րդ դարի 30-ականներին ԱՄՆ-ում մոլեգնած ճգնաժամն ասվածի լավագույն ապացույցն է։ Իսկ, ընդհանրապես, այդ և մեր օրերում ընթացող ճգնաժամերի ուսումնասիրման ժամանակ զուգահեռներն առաջ են գալիս ինքնաբերաբար։ Ինչպես և ներկայիս, այնպես էլ այն տարիների տնտեսական հանկարծահաս աղետին նախորդել էր անհավանական բուռն ծաղկումը։ Դեռևս 1928 թվականին, պաշտոնաթող լինելուց առաջ, ԱՄՆ-ի նախագահ Կալվին Կուլիջը ոգևորված ասում էր. «Երկիրը կարող է գոհունակությամբ նայել ներկային և լավատեսորեն` ապագային»։
Ամերիկան ծաղկում էր, և թվում էր, թե այդպես կշարունակվի անվերջ։ Ինչո՞ւ։ Որովհետև ԴՊՀ-ն կտրուկ ավելացրել էր շրջանառության մեջ գտնվող դրամի քանակը։ ՈՒ որքան ավելի բարձր էր վերելքը, այնքան ավելի աղետալի էր լինելու ծրագրված անկումը։ Աննախադեպ ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ողջ աշխարհի պատմության մեջ։ Հարց է առաջանում` ինչո՞ւ։ Պարզապես «փող տպող մեքենայի» տերերը պատրաստվում էին չնչին գներով գնել Միացյալ Նահանգները։ Ոչ ամբողջ երկիրը, իհարկե։ Սակայն ինքնապաշտպանության տարրական բնազդը պահանջում էր ոչնչացնել իրենց վերահսկողությունից դուրս գտնվող քիչ թե շատ ծանրակշիռ ֆինանսական բոլոր կառույցները։ Իսկ դա՞ ինչի համար։ Որպեսզի ԱՄՆ-ում երբեք և ոչ ոք, օգտվելով ընտրություններում իրենց տոնած հաղթանակից, չկարողանար փոխել օրենսդրությունը և գրչի մի հարվածով վերացնել ԴՊՀ-ն։ Որպեսզի ոչ ոք ի վիճակի չլիներ ստեղծելու մի նոր ԴՊՀ` գնալով իրենց իսկ անցած ճանապարհով։ Միայն ֆինանսները, միայն փողի հսկայական ուժը` բազմապատկած ԶԼՄ-ների ուժի հետ, կարող է քաղաքական գործչին հասցնել իշխանության։ ԱՄՆ-ում այլևս ոչ մի այլ ֆինանսական կենտրոն չպետք է լիներ։ Սա մեծ դեպրեսիայի ընդամենը մեկ եզրն էր, այսպես ասած, «պաշտպանական»։ Բայց կար և «հարձակողականը»։ Տնտեսության համընդհանուր փլուզման պայմաններում կարելի էր հեշտությամբ և, որ ամենակարևորն էր, ջրի գնով ձեռք բերել արդյունաբերության բոլոր համեղ պատառները, որպեսզի կրկնակի երաշխավորված իրենց ձեռքերում կենտրոնացնեին ողջ ֆինանսական հզորությունը։
Սակայն մի՞թե այդ ամենն անիմաստ էր, գուցե բանկիրների խմբակցությանը ոչ ոք չէր էլ սպառնո՞ւմ։ Ի՞նչ իմաստ ուներ նման խնդիրներ հարուցել սեփական երկրում։ Նման հարց հաճախ են տալիս մարդիկ, ովքեր լավ չեն կողմնորոշվում քաղաքական խաղերի սկզբունքների մեջ և վատ գիտեն պատմությունը։ Դեռևս Առաջին աշխարհամարտի նախօրեին, երբ ԴՊՀ-ն նոր էր միայն սկսում ծավալել իր գործունեությունը և գտնվում էր դեռևս սաղմնային վիճակում, ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունեց որոշում` մասնատել Ջոն Մորգանի վիթխարի կայսրությունը, երևի թե արդեն այն ժամանակ զգալով վտանգը։ Խոսքը հայտնի «հակատրեստային» օրենսդրության մասին է, որը բռնի կերպով վերացնում էր, բնականաբար, ոչ միայն Մորգանի, այլև մյուս ֆինանսաարդյունաբերական մագնատների կայսրությունները։ Իսկ մենք ուշադրության կենտրոնում պահեցինք հենց Ջոն Մորգանին այն պարզ պատճառով, որ արդեն 1914 թվականի սկզբին նրա վերահսկողության տակ էր գտնվում ավելի քան 20 մլրդ դոլարի կապիտալ` այդ ժամանակների համար միանգամայն առասպելական գումար, թեև մեր օրերում էլ այն վատ չի «նայվում»։
Ցանկացած պատերազմում հաղթանակի հասնելու երկու միջոց կա. կա՛մ ջախջախել հակառակորդին մարտադաշտում, կա՛մ նրա համար անհնարին դարձնել պայքարի շարունակությունը։ Կործանել տնտեսական հիմքը, զրկել դիմադրության միջոցներից։ Միջազգային հրեա բանկիրներին, ԴՊՀ-ի սեփականատերերին կարող էր դիմակայել միայն փողը։ Ահա որպես և այլոց ֆինանսական հզորության կործանման միջոց էլ ծառայեց արհեստականորեն ստեղծված ճգնաժամը։
Ներկայացնենք ընդամենը մի քանի թվեր։ «Մեծ դեպրեսիայի» ժամանակ ԱՄՆ-ում կար 15 մլն գործազուրկ։ Քարածխի արդյունահանումը ԱՄՆ-ում նվազեց 42 տոկոսով, չուգունի ձուլումը` 79, պողպատինը` 76, ավտոմեքենաների արտադրությունը կրճատվեց 80 տոկոսով։ Առկա 297 դոմնային վառարաններից գործում էին միայն 46-ը։ Ընդհանուր առմամբ ճգնաժամի տարիներին սնանկացան անհավանական թվով ձեռնարկություններ և ընկերություններ` 135747։ Անէության գիրկն անցավ 10 հազար բանկ»։ Այսպիսին են փաստերը։ Նման մղձավանջ չէր ապրել աշխարհի և ոչ մի երկրի տնտեսություն, անգամ պատերազմական ժամանակներում։ Սակայն 1929 թվականին Միացյալ Նահանգները ոչ մեկի հետ չէր պատերազմում։ Իսկ որպես ֆինանսական ոլորտում կայունության և կարգ ու կանոնի պահապան կանգնած էր ԴՊՀ-ն։ Ի միջի այլոց, եթե չեք մոռացել, այն հենց այդ պատրվակով էլ լույս աշխարհ էր բերվել` ճգնաժամերը կանխելու համար։
Այնուամենայնիվ, ինչպե՞ս կազմակերպեցին ձեռակերտ աղետը։ Մտաբերենք հենց այդ առիթով արտասանած ՈՒինստոն Չերչիլի հետևյալ խոսքերը` «ուռճացված վարկեր»։ Հենց վարկավորումն էլ ուռճացվում էր։ Ֆինանսական ճգնաժամ առաջացնելու համար անհրաժեշտ էր նախապես հնարավորինս շատ գումար բաժանել որպես պարտք։ «Փող տպող մեքենան» աշխատում էր գիշեր-ցերեկ։ 1921 թվականին շրջանառության մեջ կար 31,7 մլրդ դոլար, իսկ արդեն 1929-ին` 45,7 մլրդ, այսինքն` մեկ ու կես անգամ ավելի։
Հիշեցի՞ք 2006, 2007, 2008 թվականները։
Կյանքի այդ տոնախմբությունից անմասն չմնալու համար ամերիկացիները խոշոր վարկեր էին վերցնում և շտապում բաժնետոմսեր գնել։ 1923 թվականին Դոու-Ջոնսի ֆոնդային ինդեքսը հավասար էր 99-ի։ Իսկ 1929 թվականի սեպտեմբերի 3-ի դրությամբ այն ռեկորդային աճ արձանագրեց` 6 տարվա ընթացքում քառապատկվելով և հասնելով 381,17-ի։ «Յուրաքանչյուրդ կարող է հարստանալ բորսայում»,- ավետում էր համբավավոր ամսագրի պատկերազարդ էջը։ Ճակատագրի հեգնանքով այն լույս էր տեսել համընդհանուր աղետից ընդամենը մեկ օր առաջ։ 1932 թվականին Դոու-Ջոնսի ինդեքսն ընկավ մինչև 41 աստիճան։ Առաջ անցնելով ասեմ, որ շուկան իր նախաճգնաժամային վիճակը վերականգնեց միայն... 39 տարի անց։
Սակայն այդպես էլ մի տեսակ անհասկանալի մնաց, թե նման համընդհանուր վերելքի պայմաններում որտեղի՞ց ի հայտ եկավ ճգնաժամի ուրվականը։ Անհաշիվ փող տպելով ու պարտքով տալով դուք միշտ էլ կարող եք դադարել բաժանել այն, իսկ հին պարտքերը պահանջել վերադարձնել։ Ֆինանսական ճգնաժամի առաջացման մեխանիզմը բավականին պարզ է` նոր պարտքեր չտալ, հները հետ պահանջել։ Հենց այդպես է ծրագրվել «Մեծ դեպրեսիան», նույն կաղապարում է ձուլվել նաև 2008-2010 թվականների ճգնաժամը։ Ջոն Մորգանի և նրա գործընկերների վերահսկողության տակ գտնվող բանկերը պահանջեցին վերադարձնել բոլոր պարտքերը։ Ընդ որում, միանգամից և ամբողջը։ Ի՞նչ էր մնում բրոքերներին անելու, որոնք, գնորդի հետ կնքած պայմանագրի համաձայն, իրենց հերթին վարկավորել էին նրան գումարի 90 տոկոսի չափով, փոխ վերցնելով այդ փողը բանկից։ Պահանջել վճարել այդ չարաբաստիկ 90 տոկոսը, ընդ որում, 24 ժամվա ընթացքում։ Ի՞նչ էր մնում անելու խեղճ ամերիկացիներին, որոնց մտքով անգամ չէր անցնում իրադարձությունների զարգացման նման սցենար։ Մեկ օրվա ընթացքում նման գումարներ հայթայթելը նրանց հնարավորություններից վեր էր։ Մնում էր միայն մեկ ճանապարհ` վաճառել բաժնետոմսերը բորսայում։
Իսկ հիմա մի պահ պատկերացրեք, թե միաժամանակ բորսա են եկել բոլոր բաժնետերերը և այն էլ միայն մի նպատակով` վաճառելու իրենց բաժնետոմսերը։ Իսկ, այ, գնման նպատակով եկած մեկ մարդ անգամ չեք գտնի։ Սկզբում... Բաժնետոմսերի անկումը ՈՒոլ-սթրիթում սկսվեց 1929 թվականի հոկտեմբերի 24-ին, որը ստացավ «Սև հինգշաբթի» անունը։ Պահանջարկը գերազանցե՞ց առաջարկը։ Ոչ, պահանջարկ պարզապես չկար, կար միայն առաջարկ։ Սկզբում... Սկսվեց բաժնետոմսերի խուճապահար ու հուսահատ վաճառք։ Չէ՞ որ բոլորին կանխիկ դրամ էր հարկավոր, իսկ բաժնետոմսեր` գործնականում և ոչ մեկին։ Այստեղ չափազանց հետաքրքիր մի պահ կա. «Մեծ դեպրեսիայի» և բորսայի փլուզման թեմային նվիրված բոլոր հրապարակումներում դուք միշտ կկարդաք` բաժնետոմսերը վաճառվեցին չնչին գներով, բայց երբեք` թե դրանք գնվեցին չնչին գներով։ Իսկ ովքե՞ր էին գնում բոլոր այդ բաժնետոմսերը։ Առաջին իսկ օրը ներդրողները վաճառեցին շուրջ 13 մլն բաժնետոմս։ Հետո «Սև հինգշաբթիին» հաջորդեցին «Սև ուրբաթը», «Սև երկուշաբթին» և «Սև երեքշաբթին»։ Վաճառվեց էլի մոտ 30 մլն բաժնետոմս։ Ջրի գնով։ Սնանկացան միլիոնավոր ներդրողներ։ Կորուստները կազմեցին շուրջ 30 մլրդ դոլար, ճիշտ այնքան, որքան Միացյալ Նահանգները ծախսել էր Առաջին աշխարհամարտի տարիներին։ Դե, իսկ ճգնաժամի կազմակերպիչները քաջատեղյակ` երբ և ինչպես է այն սկսվելու, նախօրոք ազատվել էին ավելորդ ակտիվներից։ Այժմ արդեն այդ մի քանի տասնյակ մարդիկ, պատուհաններից ցած նետվող ներդրողների համայնապատկերի վրա, գործնականում դարձան ամեն ինչի տերերը։
Ահա հենց այդ ժամանակ էլ բանկերի թիվն Ամերիկայում կրճատվեց մի քանի տասնյակ հազարից մինչև մի քանի հարյուրը։ Եվ դրանց առյուծի բաժինն այժմ պատկանում էր «ճիշտ մարդկանց»։ Փող այլևս ոչ մեկի մոտ չէր մնացել, իսկ ի՞նչ արեց այդ ժամանակ Դաշնային պահուստի համակարգը, որը կոչված էր պայքարելու ճգնաժամի դեմ։ Կարծում եմ, ճիշտ պատասխանը դուք ինքներդ արդեն գիտեք` փոխանակ ֆինանսներ ներարկելու միջոցով օգնելու տնտեսությանը, ԴՊՀ-ն վարվեց ճիշտ հակառակ կերպ։ Շրջանառվող դրամի ծավալը, որը մինչև ճգնաժամը բծախնդրորեն ավելացվում էր, դրանից հետո 1929 թվականի հուլիսի 6-ի դրությամբ 45,7 մլրդ դոլարից կրճատվեց մինչև 30 մլրդ դոլար` 1933 թվականի հուլիսի դրությամբ։
Այժմ արդեն կարելի էր և առաջ շարժվել։ Խնդիրը հարուցված էր` պահանջվում էր որևէ լուծում առաջարկել։ Բայց որպեսզի ամերիկյան ժողովուրդն ընդուներ վաղուց արդեն հրեական բանկերի ծոցում տաքացված առաջարկը, իսկ, ավելի ճիշտ, համակերպվեր դրա հետ, անհրաժեշտ էր շարունակ ուռճացնել ճգնաժամի մասշտաբները` հասցնելով տիեզերական չափերի։ Ֆոնդային ճգնաժամը և բաժնետոմսերի արժևորման անկումը պետք է վերածվեին մի դեպրեսիայի, որը հարկ կլիներ գրել միայն մեծատառով։ Ճգնաժամի խորացման գործիքն առկա էր` դա հենց Դաշնային պահուստի համակարգն էր։ Այնպիսի մի իրավիճակում, երբ ՈՒոլ-սթրիթում ծայր առած աղետից հետո բոլորը փողի խիստ կարիք ունեին, իսկ ԱՄՆ-ի տնտեսությունը նման էր արյան մեծ մասը կորցրած մարդու, ԴՊՀ-ն միտք անգամ չուներ ավելացնելու փողի զանգվածը։ Հակառակը, նրանք մի քանի անգամ պակասեցրին այն։ Արդյունքում բորսային աղետը վերածվեց համընդհանուր աղետի։ Թանկարժեք կոստյումներ հագած մարդիկ` ձեռքներին «Համաձայն եմ ցանկացած աշխատանքի» պաստառներ, դարձան 1930-ականների ամերիկյան իրականության անկապտելի մասը։
Իսկ ինչպիսի՞ լուծում էր առաջարկվում։ Նոր անձնավորություն, նոր կուրս։ 1933 թվականի մարտի 4-ին ԱՄՆ-ի նախագահ դարձավ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը։
Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1632

Մեկնաբանություններ