ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՍԵՐԺՆ ՈՒՇԱՑԵ՞Լ Է...

ՍԵՐԺՆ ՈՒՇԱՑԵ՞Լ Է...
07.09.2010 | 00:00

Հայ-ռուսական դարակազմիկ պայմանագրի հետ կապված բավականին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում ՀԱԿ -ի «ընդերքում»: Բաղկացուցիչ շատ ուժեր կտրականապես դեմ են պայմանագրին, ինչն էլ հնարավոր է ՀԱԿ-ի պառակտման նոր պատճառ դառնա:
Գեոպոլիտիկ խուլ բողոքը սկսվել է դեռ այն ժամանակ, երբ արմատական ընդդիմությունը, ի դեմս իր առաջնորդի, հանգել էր այն եզրակացության, թե Հայաստանի հարցերի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում, ու այդ բանալու հետևից օր ու մեջ Ռուսաստան ուղարկել Լևոն Զուրաբյանին:
Բերել էր որևէ բանալի Լ. Զուրաբյանն այնտեղից, թե` ոչ, այդպես էլ չիմացվեց, բայց որ ընդդիմությունը կորցրեց իշխանության դեմ պայքարելու, նրա քաղաքականությանը հակադրվելու շատ մեծ շանս` ի դեմս 49 տարով կնքված ռուս-հայկական պայմանագրի, հաստատ է:
Այսօր, ըստ էության, Հայաստանում այդ պայմանագրին «ոչ» ասող որևէ «կենդանի շոֆեր» չկա, ինչն էլ կապահովեր բազմակարծության, այլախոհության դաշտը մեզանում: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին և յուր ժառանգականներին, ապա խնդիրը քննարկման առանձին թեմա է. ժառանգավորաց այդ «ընդվզումը» մասամբ կոնյունկտուրային, իսկ շատ ավելի` օդագոլորշացմանն ու իշխանության ինքնազգացողության բարձրացմանը կարող է ծառայել:
Իրական ընդդիմախոսն այդ հարցում լինելու էր երբեմնի արևմտյան համարում ունեցող, Ռուսաստանից Հայաստանը պոկած, անկախություն բերած, լիբերալ առաջնահերթությունները կարևոր համարող ընդդիմությունը:
Սակայն ոնց երևում է, ՀԱԿ-ը, ի դեմս իր արմատական էլիտայի, չի ցանկանում հարաբերությունները վատացնել մայր-Ռուսաստանի հետ` փորձելով լուծել իր քաղաքական վերարտադրության մի շարք, այդ թվում և` 2012 թ. խորհրդարանական, 2013 թ. նախագահական ընտրություններում կարևորվելու հարցերը:
Ի դեպ, մինչ սեպտեմբերի 17-ին Մատենադարանի մոտ կհնչի Տեր-Պետրոսյանի սենսացիոն ելույթը, ՀԱԿ-ի քաղխորհրդի վերջին նիստում Տեր-Պետրոսյանը նույնքան հետաքրքիր ելույթ է ունեցել հայ-թուրքական հայտնի պայմանագրի առնչությամբ: Նա ասել է, որ ինքը դիսիդենտ չէ, որպեսզի ամեն ինչի մասին անկեղծ խոսի, քաղաքական գործիչ է, որը, այո, կարծում է, որ տարածաշրջանում Ռուսաստանի դերը շատ է մեծացել ու մեծանում է, իսկ Արևմուտքն այլևս գնում է տարածաշրջանից, և հաշվի չնստել այս հանգամանքի հետ ուղղակի չի կարելի, հակառակն անելն էլ կլինի արկածախնդրություն:
Ապա նա ասել է, որ, իհարկե, հայ-ռուսական պայմանագիրը լավը չէ, կարող էր ավելի լավը լինել: «Սերժն ուշացել է. այդ պայմանագիրը պետք է կնքվեր 2008-ին` ռուս-վրացական պատերազմից անմիջապես հետո: Ընդ որում, պետք է նաև որևէ սիմվոլիկ գին լիներ պայմանագրում ֆիքսված, թեկուզ 100 դրամ` ռազմաբազաների վարձավճարի համար»,- եզրակացրել է նա:
Ըստ Տեր-Պետրոսյանի` պայմանագիրը կնքվել է 49 տարով, որովհետև «ռուսները Սերժին չեն վստահում: Խնդրում եմ այն ամենի մասին, ինչ այստեղ ես խոսեցի, գնացեք և տեղյակ պահեք շարքերին»:
Հասե՞լ են շարքերին սեպտեմբերյան այդ դեկրետները, կիմացվի ամսի 17-ին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1193

Մեկնաբանություններ