ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ես պնդում եմ, որ ևս մեկ շատ կարևոր դատավարություն պետք է բաց ռեժիմով անցկացնել

Ես պնդում եմ, որ ևս մեկ շատ կարևոր դատավարություն պետք է բաց ռեժիմով անցկացնել
22.08.2024 | 11:03

44-օրյա պատերազմի օրերին պաշտպանության նախարարի կարգավիճակում գտնվող Դավիթ Տոնոյանը, ով մինչև վերջերս` շուրջ 3 տարի, կալանքի տակ էր, հորդորել է ԶԼՄ-ներին, որպեսզի նաև նրանց ճնշման ներքո, դատավարությունն իրականացնեն բաց ռեժիմով:

Ճիշտ է` կոնկրետ այս գործը, որով Տոնոյանից բացի անցնում են մի խումբ բարձրաստիճան զինվորականներ, քիչ առնչություն ունի 44-օրյա պատերազմի հետ և ստացել է «հրթիռների գործ» անվանումը, սակայն ես ևս կողմ եմ, որ այդ գործով դատավարությունը բաց լինի:

Հասկանալի է, որ գործի որոշ կոմպոնենտներ գաղտնի բնույթ ունեն, սակայն փակ ռեժիմը պետք է լինի միայն գաղտնի էլեմենտների պարագայում, այլ ոչ թե ամբողջապես:

Այս դատավարությունը ամենաշահարկվողներից է և իշխանությունն ամեն ինչ արել է «աննախադեպի» տակ որպես բացահայտում ներկայացնել, սակայն հրապարակայնությունը սահմանափակել է, որովհետև փորձելու է իր քաղաքական առաջնահերթությունների ներքո «բացահայտել»:

Ավելին` ես պնդում եմ, որ ևս մեկ շատ կարևոր դատավարություն պետք է բաց ռեժիմով անցկացնել:

Խոսքը ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի գործն է: Վերջինս 1,5 տարուց ավելի կալանքի տակ է, իսկ այս գործով ՊԲ մեծ թվով զինծառայողներ են անցնում:

Ինքը ևս` Արզումանյանը, պահանջում է բաց դատավարություն, սակայն իշխանությունը հասկանալի պատճառներով մերժում է:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4291

Մեկնաբանություններ