ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Պուտինի այցը Թուրքիա էլի հետաձգվեց

Պուտինի այցը Թուրքիա  էլի հետաձգվեց
12.09.2024 | 12:15

Այս անգամ ՌԴ նախագահի ինքնաթիռը ուղեկցող վեց կործանիչների պատճառով:

Թուրքական կողմը խնդրել է, որ Պուտինի ինքնաթիռը թուրքական օդային տարածք մտնի առանց կործանիչների

էսկադրիլայի:

Պատճառաաբանելով, որ մարտական հերթապահության

կանգնած, ՌԴ-ից գնված ու «յուրային» և «օտար» կարգավորում արված հակաօդային Ս-300 համակարգերը կարող են կրակ բացել:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3278

Մեկնաբանություններ