Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Նա սուր խոսք ուներ, վառ միտք, բարի աչքեր

Նա սուր խոսք ուներ, վառ միտք, բարի աչքեր
15.09.2024 | 17:30

Մեր Վանաձոր քաղաքի դիմագիծ ունենալը նաև Սամվել Խալաթյանի գրչով, խոսքով, հումորով ու արժանապատիվ տեսակով էր պայմանավորված:

Անցյալ տարի, սուրճի շուրջ ներողություն խնդրելով, խոստովանեցի, որ նրա գործերից միայն «Թագուհին» եմ կարդացել, այն էլ՝ դպրոցական ժամանակ, իրեն բնորոշ հումորով ասաց. «էդ էլ ա հերիք, դեռ մի բան էլ շատ ա...»։

Սամվել Խալաթյանին այլևս չենք կարող տեսնել Վանաձորի փողոցներում, այգիներում, միջոցառումներին... Նա սուր խոսք ուներ, վառ միտք, բարի աչքեր։ Նա մարդկանց օգնելու միշտ պատրաստ հանրային դեմք էր՝ ժողովրդի հետ, ժողովրդին սերտ։

Մեր կողքին ապրող մեծերին շատ պիտի ճանաչենք, կարդանք, լսենք։ Ներդաշնակ հասարակության կարևոր կանոններից մեկն էլ դա է։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 3825

Մեկնաբանություններ