Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Ոսկեպարից հեռացած 5 ընտանիքներից 3-ը Արցախից բռնագաղթածներ են

Ոսկեպարից հեռացած 5 ընտանիքներից 3-ը Արցախից բռնագաղթածներ են
09.09.2024 | 08:55

Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղից տեղեկացա,որ սահմանազատման անվան տսկ Ադրբեջանին սահմանամերձ տարածքները հանձնելուց հետո Ոսկեպարից հեռացել է 5 ընտանիք, որոնցից 3-ը անցյալ տարի Արցախից բռնագաղթած, Ոսկեպարում հաստատված ընտանիքներ են։ Ընտանիքներից մեկը տեղափոխվել է Արմավիրի մարզի Ամասիա գյուղ, մյուսը՝ Երևան, մյուսն էլ՝ Ռուսաստան։ Երևան տեղափոխված ընտանիքը նպատակ ունի մեկնել հեռավոր արտերկիր։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2136

Մեկնաբանություններ