«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Միակ մասսայական բանը, որ տեղի է ունենում, թաղումներն են. Սևակ Հակոբյան

Միակ մասսայական բանը, որ տեղի է ունենում, թաղումներն են. Սևակ Հակոբյան
15.04.2023 | 22:09

Թե բա՝ Հայաստանում այլևս սպորտային մեծամասշտաբ միջոցառումներ տեղի չեն ունենա Ադրբեջանի դրոշը վառելու պատճառով (հատկապես ՔՊ-ականներն են ասում):

Ձեր շնորհիվ ու ձեր պատճառով Հայաստանում վերջին տարիներին միակ մասսայական բանը, որ տեղի է ունենում, թաղումներն են։ Դուք այդ միջոցառումը փայլուն կազմակերպել եք ու կազմակերպում եք մինչև օրս՝ նախապես պատրաստի փոսերով:

Դիտվել է՝ 5279

Մեկնաբանություններ