Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Էդմոն Մարուքյանի առաջարկը՝ ԱԳՆ-ին

Էդմոն Մարուքյանի առաջարկը՝ ԱԳՆ-ին
04.02.2021 | 14:26

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքում գրել է.

«Հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 12-ին, Ադրբեջանը վերսկսեց ռազմական գործողություններն Արցախի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղություններով։ Նշված մարտական գործողություններում հայկական կողմն ունեցավ շուրջ մեկ տասնյակ զոհ, գերեվարվեցին 60-ից ավելի անձիք։ Մինչ օրս հայկական կողմը միջազգային տարբեր հարթակներում պահանջում է ռազմագերիների վերադարձ, իսկ ադրբեջանական պատվիրակները, ընդդեմ մեր ելույթների, պնդում են, որ այդ գերեվարված անձիք չեն կարող ռազմագերի համարվել, քանի որ իբր նրանք են հրադադարի փաստաթղթի ստորագրումից հետո հարձակում գործել ադրբեջանական կողմի վրա»։ Նրա խոսքով՝ ՀՀ դեսպանները բոլոր երկրներում պետք է երկու ամիսն օգտագործած լինեին և համապատասխան երկրների խորհրդարանականների ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի, ՆԱՏՕ-ի ԽՎ-ի ազգային պատվիրակությունների հետ կազմակերպած լինեին հանդիպումներ, նրանց բացատրեին, փաստեր ներկայացնեին, որ իրականում տեղի է ունեցել հետևյալը՝ Ադրբեջանն է հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ ամիս հետո հարձակվել, սպանել խաղաղությունը պահպանող հայ զինծառայողներին ու գերիներ վերցրել տվյալ տարածքից։ Մարուքյանը գտնում է, որ այդ աշխատանքը Հայաստանի դեսպանների կողմից տարվելու դեպքում միջազգային գործընկերները տեղեկացված կլինեին եղելությանը. «Ստիպված չէինք լինի նրանց իրազեկվածության զրոյական մակարդակում տրամադրել տեղեկատվություն և խնդրել, որ իրենց ունեցած լիազորությունները հօգուտ հայկական կողմի գործադրեն՝ զուգահեռ դիմադրելով նաև ադրբեջանական հակաքարոզին։

Պատկերն այլ կլիներ, եթե ազգային պատվիրակությունների հետ որևէ աշխատանք տարված լիներ Հայաստանի դեսպանների կողմից։ Ամփոփելով՝ առաջարկում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել ՀՀ դեսպաններին ինտենսիվ աշխատանք տանել, հանդիպումներ ունենալ համապատասխան երկրների խորհրդարանականների և հատկապես միջազգային խորհրդարանական կառույցներում ազգային պատվիրակությունների կազմերում ընդգրկված պատգամավորների հետ, նրանց ներկայացնել իրականությունը՝ այն, որ Հին Թաղերի և Խծաբերդի մարտերը սկսվել են Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակմամբ, որտեղ դեռ ռուսական խաղաղապահ զորքը հասած չի եղել, սպանվել են հայկական կողմից 9 հայ զինծառայող, գերեվարվել են 62֊ը, և այժմ այդ անձիք միջազգային մարդասիրական իրավունքի լույսի ներքո կարող են համարվել միայն ռազմագերի՝ համապատասխան իրավական հետևանքներով և ենթակա են պարտադիր վերադարձման հայկական կողմին»։

Դիտվել է՝ 3786

Մեկնաբանություններ