ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ. Թուրք գործիչներն իրենց պահում են կատարյալ ապուշի պես

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ. Թուրք գործիչներն իրենց պահում են կատարյալ ապուշի պես
16.04.2015 | 19:59

Զուտ քաղաքական շահարկման տրամաբանությամբ հանգիստ կարելի է պնդել, որ Հռոմի պապը դեռ 14 տարի առաջ է արտաբերել «Հայոց եղեռնը՝ որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն» արտահայտությունը, որ Եվրախորհրդարանը նաև 30 տարի առաջ է ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև և այլն և այլն: Իսկ, եթե այս զարգացումներն անմիջականորեն ու անվերապահորեն չփոխկապակցենք մեր արտաքին քաղաքականության որակների հետ, չփորձենք զուտ քաղաքական հաշվարկներով նսեմացնել կամ գովերգել, ապա անաչառ կերպով կարող ենք ընդունել, որ այն ինչ այս օրերին է տեղի ունենում, համեմատելու եզրեր անգամ չկան: Սակայն դա նաև «ավանսով» ցուցաբերված աջակցություն ու վստահություն է, ինչն արդարացնել է պետք: Հուսանք, որ մենք խելամիտ կգտնվենք ու ոչ անտեղի կոգևորվենք, ոչ էլ կտարվենք ներքաղաքական էժանագին «պայքարով»: Իսկ թուրք գործիչները առայժմ իրենց պահում են կատարյալ ապուշի նման, կտրված լինելով հենց իրենց երկրի իրական մթնոլորտից ու շահերից: Միայն անհույս գործիչը կարող է այս պահին շահարկել Թուրքիայում ապրող իբր 100 հազար հայերին վտարելու սպառնալիքը:

Դիտվել է՝ 2215

Մեկնաբանություններ