Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Կտրել ազգընտիրի ականջներն ու…

Կտրել ազգընտիրի ականջներն ու…
14.07.2024 | 20:19

Երբ ազգընտիրը լսեց, որ կրակել են Թրամփի ականջին, ակամա ձեռքերը տարավ դեպի փարթամ ականջները, շոշափեց ու սփրթնեց։ ՈՒրեմն այսքան տարի ինքը մոլորության մեջ է եղել։ Կարծել է, թե խոշոր կուրծքը, հետույքն ու մնացած բաները զրահապատելով՝ լուծել է սեփական անվտանգության հարցերը, այնինչ դուրս է գալիս, որ ականջները մնացել են խոցելի։ Ինչպես միշտ, նախախնամությունն իր կողմից է․ ամենաազդեցիկ երկրի վաղվա նախագահին նման փորձության ենթարկելով՝ կամեցել է իրեն հուշել, թե ականջնրիդ հարցն էլ լուծիր ու հանգիստ ֆռֆռա։

Արագ անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց, շան լափ թափեց գլխներին ու պահանջեց անմիջապես ականջների մասին առաջարկներ ներկայացնել։ Դեռ խոսքը բերանում, նորից նվիրվածությամբ առաջինն աչքի ընկավ ուղտը՝ առաջարկելով զրահապատ ականջակալներ պատվիրել ու դրանցով փակել թանկարժեք ականջները։ Այն է՝ պիտի հաստատեին այդ առաջարկը և անցնեին գործի, երբ աներձագը քմծիծաղով ջրեց այն ու հիմնավորեց դրա սնանկությունը։ Փաստերով ցույց տվեց, որ տեղում նման ականջակալներ չեն արտադրում, իսկ արտերկրում պատվիրելու դեպքում չեն կարողանալու ատկատ անել, որովհետև արտասահմանցիները միշտ մերժում են ատկատը։ Այսինքն դա անօգուտ գործ է, որից ոչ մի խեր չի լինելու։ Ծանր լռություն տիրեց։ Այստեղ էր որ վերջապես փայլուն առաջարկով հանդես եկավ պլանքաշ պատգամավորը, որը նախկինում մի քանի անգամ առաջարկել էր ականջներ կտրել, բայց բանի տեղ չէին դրել ու փոխարենը կասկածի տակ էին դրել նրա գործունեության արդյունավետությունը։

Նա անմիջապես առաջարկեց կտրել ազգընտիրի ականջներն ու այդպիսով միանգամից լուծել հարցը։

Առաջարկն ընդունվեց միաձայն։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3048

Մեկնաբանություններ