ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Դուք էս ողջ երկրի անունից ո՞նց եք բանակցում

Դուք էս ողջ երկրի անունից ո՞նց եք բանակցում
28.08.2023 | 18:38

Երկու շաբաթ է՝ ավտովթարից մահացած մի 20-ամյա աղջկա մարմին չեն կարողանում Գորիսից տեղափոխել Արցախ, որ հողին հանձնեն։ Հիմնավորումը՝ ադրբեջանական կողմը չի թողնում։ Եթե անգամ էդ հարցը ադրբեջանական կողմն է որոշում, բա էն Արայիկն ու իր թայֆեն որպես ի՞նչ են վեր ընկած էնտեղ։ Իրենց էնտեղ մնալն է՞լ է ադրբեջանական կողմի հետ համաձայնեցրած։

Լավ, այ ապիկարներ, եթե անգամ մի աղջկա մարմնի տեղափոխման շուրջ ի զորու չեք բանակցել ու արդյունքի հասնել, դուք էս ողջ երկրի անունից ո՞նց եք բանակցում։

Էդ աղջիկը ո՛չ պատերազմի մասնակից է, ո՛չ պատերազմական հանցագործ է, ո՛չ Ադրբեջանի դրոշ է ոտատակ տվել, ոչ էլ։

Դուք անգամ իր մարմնի տեղափոխման հարցում չեք կարողանում բանակցել, բայց խոսում եք խաղաղությունից, բարիդրացիական հարաբերություններից, իրար կողք ապրելուց ու առևտուր անելուց... Ու էս ամենը պատրաստվում եք անել մի ազգի հետ, որն անգամ անշունչ մարմնի դեմ է կռիվ տալիս։

Հազարներով պետական աշխատող են պահում, աշխատավարձ վճարում, տուրիստի պես սաղ աշխարհը ֆռացնում, բայց գործ անելու ժամանակը երբ գալիս է՝ ոչ ոք չկա։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 2417

Մեկնաբանություններ