22.01.2024|
13:33
Ոսանողական տարիներին Առնո Բաբաջանյանը շատ տաքարյուն էր, չէր հանդուրժում իր հանդեպ որևէ անհարգալից վերաբերմունք: Մի անգամ այնպես ստացվեց, որ նա վիճաբանեց նկարիչ Վլադիմիր Այվազյանի հետ, վերջինիս ծաղրական խայթոցները ափերից հանեցին, և ինքնատիրապետումը կորցրած Բաբաջանյանը մոխրամանով հարվածեց նրա դեմքին: Նկարչի հոնքը պատռվեց, հոսեց արյունը: Ապշահար ընկերները շտապեցին առաջին օգնությունը ցուցաբերել Այվազյանին: Իսկ Այվազյանը գնաց պոլիկլինիկա, տեղեկանք վերցրեց իրեն հասցված մարմնական վնասվածքի մասին և դիմեց դատարան՝ հայց ներկայացնելով Առնո Բաբաջանյանի դեմ: Մեկ օր անց կոմպոզիտորը ծանուցում ստացավ դատարանից, որ նա իբրև կասկածյալ պիտի ներկայանա՝ այս ու այս հոդվածների համապատասխան: Նշված հոդվածներով նրան սպառնում էր մինչև երեք տարի ազատազրկում: