Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Հունիսի 11
Տե՛ր, շնորհակալ ենք խաղաղության Քո այդ մեծ
պարգևի համար:
Իրական խաղաղություն միայն Ես կարող եմ տալ մարդկանց, նեղություններով ու դժվարություններով լեցուն այս անհանգիստ աշխարհի մեջ:
Ճանաչել այդ խաղաղությունը, նշանակում է ստանալ արքայության կնիքը, նշանը Տեր Հիսուս Քրիստոսի` Ի՛մ նշանը:
Երբ հասկացել ես այդ խաղաղությունը, ուրեմն արդեն գտնվում ես ճշմարիտ արժեքները ճանաչելու լավագույն վիճակի մեջ:
Այդժամ կարող ես իրոք ճանաչել արքայության արժեքները, և բոլոր այն արժեքները, որ աշխարհը կարող է տալ:
Այդ Խաղաղությունը սիրով զեղուն հավատքն է: