Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

ՈՒ՞մ համար են կառուցելու ակադեմիական քաղաքը

ՈՒ՞մ համար են կառուցելու ակադեմիական քաղաքը
19.07.2024 | 13:13

Բուհերում այս տարի թափուր են մնացել 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղեր։

Բուհական դիպլոմ չունեցող Նիկոլ Փաշինյանը որտեղի՞ց է ճարելու մոտ 5 միլիարդ դոլարին համարժեք գումար, որ 17 թաղամասի ղռերում ակադեմիական քաղաք կառուցի։ ՈՒ՞մ համար է կառուցվելու այդ քաղաքը, եթե Հայաստանում հիմա բուհական կրթություն ստանալու ցանկություն ունեցողները քիչ են։ Երիտասարդությունը տեսնում է, որ տգետներն են բարձր պաշտոններին տիրացածները, ինչո՞ւ իրենք սովորեն։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2343

Մեկնաբանություններ