38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ադրբեջանական կողմին ռազվեդչիկ պետք չէ, որովհետև մեր թերթերն ամեն ինչ բաց են գրում»

«Ադրբեջանական կողմին ռազվեդչիկ պետք չէ, որովհետև մեր թերթերն ամեն ինչ բաց են գրում»
24.02.2014 | 16:06

ԶԼՄ-ներն այսօր ճիշտ չեն լուսաբանում զինված ուժերում տեղի ունեցող դեպքերն ու իրադարձությունները: Շատ բան աղավաղված է մատուցվում հանրությանը: Երբեմն հրապարակվում են նյութեր, որոնք բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում, չունեն «ռեալ հիմքեր»: ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության և հասարակայնության կապերի վարչության նախկին պետ, վաստակավոր լրագրող, այժմ նաև` դասախոս ՍԵՅՐԱՆ ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆԸ մտահոգված է այս խնդրով և, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հորդորեց լրատվամիջոցներին` օբյեկտիվ լինել ռազմական թեմաներին առնչվող դեպքերը լուսաբանելիս։ «Դեռ ոչինչ չպարզած` գրում են` կախել են, սպանել են։ Շատ է եղել, որ որոշ ԶԼՄ-ներ սուտը գրել են, հետո, երբ արդեն պարզվել է, որ ինքը սուտ է, մի հատ ներողություն էլ չի խնդրել»,- ասաց նա: Խոսքը, ըստ Շահսուվարյանի, «պատվիրված» նյութերի մասին է, որոնք ոչ միայն «արդարացված» չեն, այլև դրանց հրապարակումն ուղղակի հանցագործություն է: Ամենասարսափելին, բանախոսի խոսքով, այն է, երբ լրագրողը չի տիրապետում տվյալ նյութին, որի մասին գրում է: Թե կոնկրետ ինչ են գրում լրատվամիջոցները, վերջինս մանրամասնեց. «Օրինակ, Ղարաբաղի մասին ինչ ասես գրում են: Այնպիսի մարդիկ են գրում, որ անգամ Ղարաբաղի տեղը չգիտեն կամ առաջին անգամ են առաջին գիծ գնում… Գրում են բանակի ճաշը կեղտոտ է, զորամասերը կեղտոտ են, մեջը ճանճ կար, չգիտեմ ինչ կար: Անուն տվեք` իմանանք: Գրեք զորամասի անունը, մենք էլ դրա դեմը առնենք»:
Հարցին` ո՞րն է այն ոսկի կանոնը, որով պետք է լրագրողն առաջնորդվի, պարոն Շահսուվարյանն ասաց, որ նման կանոն գոյություն չունի, ընդամենը հարկավոր է ճիշտ խոսել, ճիշտ ներկայացնել աչքի տեսածը, քանի որ երբ սկսում են սուտ խոսել, ամեն ինչ խառնվում է իրար»: «Երբ լրագորղը սկսում է ամեն ինչի մեջ մազ ման գալ, դրա հետևանքը շատ վատ է լինում»,- շարունակեց նա: Լրագրողների դիտարկմանը, թե եթե ճիշտ խոսենք` շատ վատ կլինի, բանախոսը չհամաձայնեց: Իսկ առհասարակ ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության և հասարակայնության կապերի վարչության նախկին պետը կարծում է, որ ռազմական գաղտնիք պարունակող շատ դեպքեր ուղղակի չի կարելի լուսաբանել, որովհետև դրանով «ուրիշի ջրաղացին ջուր ենք լցնում»: «Ադրբեջանական կողմին ռազվեդչիկ պետք չէ, որովհետև մեր մամուլը այնքան բաց է ամեն ինչ գրում, որ միայն մեր թերթերը կարդալով, սայթերը նայելով կարող են փայլուն տիրապետել մեր իրավիճակին: Ինչ ասեմ, էդքան է գլուխները աշխատում»,- եզրափակեց Սեյրան Շահսուվարյանը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 26784

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ