ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Անցյալն ինչու՞ հանկարծ քաղցրացավ

Անցյալն ինչու՞ հանկարծ քաղցրացավ
29.01.2024 | 10:00

Անցյալն ինչո՞ւ հանկարծ

այսքան շատ քաղցրացավ.

ժամանակին դառն էր՝

էն թունդ գինու նման,

ցամաք հաց էր մի քիչ

ու մի գդալ թացան,

գոնե խիղճս հաշտ էր,

հացս՝ մեռոնահամ։

Աշխա՛րհ, խիղճդ մեռա՞վ,

էս ի՞նչ օրի հասար.

մի ողորմի չասիր

էն բյուր կորցրածիս,

որտեղ շահդ մեծ էր՝

դու քեզ էնտեղ տեսար,

բայց քոռ աչքդ մնաց

նորից ցամաք հացիս։

Թեպետ լավ էլ գիտես՝

ես եմ աղն աշխարհի,

դու ինձնից ես սերել,

ո՛վ անառակ որդի,

թափի՛ր քարը փեշիդ․

Աստված քեզ չի՛ ների,

ապերախտ ես անչափ,

անսի՛րտ ադամորդի։

Գերեզմանդ ես փորում,

աչքդ լա՛վ բաց արա․

էսօր՝ թե ճոխ դրախտ,

վաղը անապատ ես․

հույսդ ուզես-չուզես՝

դնելու ես վրաս․

թե քեզ ես չփրկեմ,

ուրիշ փրկիչ չունես։

17․ 03․ 2022թ․

Հասմիկ Վարոսյան

Դիտվել է՝ 4292

Մեկնաբանություններ