ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Աթաբեկ Խնկոյանը ճիշտ էր` մի մուկ խոսեց իր հերթին… (այն էլ` քնձռոտ, փնթի մի մուկ)

Աթաբեկ Խնկոյանը ճիշտ էր` մի մուկ խոսեց իր հերթին…  (այն էլ` քնձռոտ, փնթի մի մուկ)
02.04.2023 | 21:47

Բզկտված, արյունահոսող, օրեցօր շագրենի կաշվի վերածվող, հալվող-մաշվող հայրենիք:

Ամենօրյա թանկ զոհեր:

Վայրահաչող ու ՀՀ տղամարդկային և ազգային արժանապատվությունը կորցրած չխոսկան իշխանություններին նորանոր հրահանգներ իջեցնող, սպառնալիքներ տեղացող, դեզինֆորմացիա շրջանառության մեջ դնող Ալիև:

Անհասկանալի ՊՆ, նույնիսկ միջնակարգ դպրոցի վարժապետի որակավորում չունեցող կոռումպացված ղեկավարով, որի գործառույթները սեփականաշնորհել է երկրում ամեն ինչ իր կեղտոտ ափերի մեջ կենտրոնացնող, ինքն իրեն «բիրդան խանում» կարգած փնթի մի Կեկել:

ՈՒ գլուխները կախ, սպայի թանկարժեք պատիվը կորցրած մի խումբ բարձրաստիճան զինվորականներ, որ հանդուրժում են մի ճենճոտ կին-արարածի անհասկանալի թուքումուրը, զրպարտանքը, նվաստացումները:

Ճիշտ այնպես, ինչպես 44-օրյայի ընթացքում հանցավոր լռությամբ հանդուրժեցին, որ իրական հրամանատարների փոխարեն թուրքի դեմ մղվող մարտերը «ղեկավարի» փողոցից եկած անկապ ինչ-որ կին:

Մուտք գործի բունկեր և անսթափ խրխնջոցով հունից հանի զինվորական գործի գիտակներին:

Մարդն էլ գործից ու մարտադաշտից հանի նրանց, ովքեր համարձակվել են ասելու` ա՛յ, անկա՛պ կնիկ,փակի՛ր հարբած ռեխդ:

Այն ռեխը, որը սա կրկին «բացեց» 2023-ի ապրիլի 1-ին, «Տավուշի մարզի Աճարկուտ գյուղում 44-օրյա պատերազմում անմահացած Դավիթ Շահնազարյանի 23-րդ տարեդարձի» օրը:

Բայց ամեն ինչ հերթով:

Ս.թ. մարտի 18-ին, երբ Թարթառի շրջանի Թալիշ գյուղից Ալիևը շնորհավորեց ադրբեջանցիների Նովրուզ-Բայրամը, չմոռացավ և Հայաստանին ներկայացնել իրենց պայմաններն ու պահանջները:

Առիթը բաց չթողնելով հրապարակեց նաև հերթական նվաստացուցիչ ապատեղեկատվությունը, հընթացս սրբագրելով 2020-ի նոյեմբերի 20-ին «կրակած» 10 հազար թիվը:

«44 օր շարունակ, պատերազմի դաշտում, մենք ցուցադրեցինք ադրբեջանական ժողովրդի ուժը և նրա բարոյական բարձր հատկանիշները: Մեր բանակը չունեցավ և ո՛չ մի դասալիք: Իսկ հայկական բանակում վերջին տվյալներով` ո՛չ թե 10 000, այլ 11 հազար դասալիք է եղել»:

Սույն «игрок»-«ублюдок-ը, որը ժամանակին դուրս չէր գալիս մոսկովյան ընդհատակյա խաղատներից, չեղած «բարոյական բարձր հատկանիշներ» վերագրելով իրեն ու վախկոտ, նենգ, ի վերջո, դասալքության չգերազանցված ցուցանիշներ գրանցած բոլուկին, ձգտում է բարձրացնել ոհմակային օրենքներով ապրող-գոյատևող իր մարդ-ստրուկների չունեցած ուժը և ոգին:

Այն բոլուկի կամ նախրի (անվանեք ոնց կուզեք), որի զինվորները Մեծ Հայրենականի ընթացքում, օրինակ, փոխել են տնտեսական, իմա` լվացքի օճառի բուն նշանակությունը, և ձեռքներն ընկած կտորը անձնական հիգիենային ծառայեցնելու փոխարեն մասսայաբար լափել են, ստամոքսներն ու աղիքները շարքից հանել, որպեսզի խուսափեն պատերազմական գործողություններին մասնակցելուց:

Ո՞րն էր ՀՀ պատասխանը Չեմբեռլենին:

Իհարկե, խորհրդավոր, բայց ակունքներում բավականին խոսուն լռությունը:

Թերևս, զարմանալի չէր, որ ՀՀ զինված ուժերը վարկաբեկող սույն դեզինֆորմացիան սպրդեց ո՛չ միայն ՀՀ կառավարությունը ներկայացնող «сброд»-ի, այլև` հայոց բանակը կազմաքանդած գռեհիկ մի գեղցու զինվորական պատվի արժանացնող բարձրագույն հրամկազմի ուշադրությունից:

Անցան օրերը, իսկ նախկին (գուցե և ներկա) «картёжник»-ի զրպարտանքին այդպես էլ չանդրադարձավ ՀՀ-ում պաշտոն զբաղեցնող և ո՛չ մի շնչավոր:

Հասկանալի է:

Դեռևս 2000-ականների սկզբներին թուրքի հավաքագրած և 2018-ի ապրիլին ՀՀ-ում իշխանությունը բռնազավթած գործակալներն ավելի լուրջ պրոբլեմներով էին զբաղված:

Նրանք իրենց գերագույն գլխավորի հետ

Միչուրինի` պտղատու-հատապտղատու սելեկցիոն-գենետիկական կայանում կատարած փորձարկումներն ու դրանց գրանցած արդյունքներն էին ուսումնասիրում, ծանոթանում Իվան Վլադիմիրովիչի` խաչասերման համար ելակետային ձևերի զույգ ընտրության տեսությանը:

Ճշտում էին որոշ բույսերի, դիցուք, սակուրայի, նոր պայմաններին հարմարվողականությանը խանգարող կնճռոտ հարցերը, ինչպես նաև` հայկական ծիրանենուն առնչվող գենետիկական պատնեշի` ծաղկելու, բայց չպղաբերելու, հաղթահարման մեթոդները:

Այն մեթոդները, որոնք «թավիշներն» իրենց խոստացած «անանցյալ ու անապագա» ապագայում տերերի «ֆաս» հրահանգով ստրկահաճ պատրաստակամությամբ կծառայեցնեն հայ ազգի իսկական ներկայացուցիչների աճը խոչընդոտելու կեղտոտ «առաքելությանը»:

Նաև համատիեզերական խնդրի` կակաչ տնկելու գերհզոր թնջուկն էին փորձում քանդել, հակառակ իրենց «kardeş»-ի, որը Տեղ գյուղի գրավված տարածքներում ինտենսիվորեն խրամատաշինություն էր իրականացնում:

Ա՛յ, զարմանալի կլիներ, եթե թշնամու ասածներին չանդրադառնար համահայկական անպոչ գդալը և՞… Ապրիլյան քառօրյայի հե՛նց նախօրյակին իր ժխտող-կործանող-մահաբեր շնչով չփորձեր ապականել հայոց բանակի հաղթական անցյալն ու ստվերել հայ զինվորի փառքը:

Ալիևի հրապարակած թվերով չթիրախավորեր ՀՀ զինված ուժերը, շինծու պաթոսով ու թլվատ խոսքով չարատավորեր ծուռթաթ ամուսնու պատճառով «Բայրաքթար»-ների զոհ դարձած մեր 5000 ու ավելի լույս տղաների հիշատակը, ձեռքի հետ էլ չվարկաբեկեր մեր զինորներին:

«… մենք 44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք: Դասալիք… ես այլ կերպ չեմ արտահայտվում, դուք հասկացեք ինչի մասին ա խոսքը: 11 հազար զինվորական, կամավոր, սպա և այլն: 11 հազարը պատկերացնում ենք, չէ,՞ ինչ թիվ ա»:

Չէ՛, Կեկել ջան, չենք պատկերացնում, թե « ինչ թիվ ա», որովհետև անամոթաբար կրկնում ես հարբեցող ամուսնուդ հարբեցող թուրք եղբոր բարձրաձայնած վարկաբեկիչ ստերը:

Չե՛նք հասկանում, որովհետև միայն Հայաստանն ու հայոց պետականությունը քանդելու-վերացնելու անպատվաբեր գործին լծվածները կարող էին վայրահաչել ու անել այն ամենը, ինչ արել ու շարունակում է անել ախտահարված առանձնյակների անազգ, անսեռ ու անհայրենիք ձեր զույգը:

Չենք հասկանում, նաև, թե ինչու ենք հադուրժում, որ օտարի կամոք հրապարակ նետված` պնդուկի չափ ուղեղով քեզ նման տգետն իրեն գրագետի տեղ դրած արդեն հինգ տարի անպատիժ վարկաբեկում է մեր սրբություններն ու նվիրական արժեքները, մեր հայրենասիրությունը, մեր անցյալը, մեր զոհերին, մեր պայքարն ու հաղթանակները:

Ողբերգությու՞ն է:

Այո՛, իսկական ողբերգություն է:

ՈՒ նաև անհասկանալի, թե ինչու՛ մինչ օրս չի՛ գտնվել, չկա՛ այն հզոր ձեռքը, որ ամուր բռունցք դարձած իջնի դավաճան գանգիդ, թե.

«Ա՛յ կնի՛կ, պապանձվի՛ր: Մտիր խոհանոցդ ու ապուրդ եփի՛ր: Բա՛վ է քո խայտառակ գործողություններով և ճամարտակություններով խաղաս ազգի անվան ու արժանապատվության հետ»:

Դու իրավունք չունես խառնվելու պետական գործերին, տիրաժավորելու թշնամու ինֆորմացիոն տեռորը:

Դու ընդամենը վարչապետ կարգվածի հակառակ սեռն ես: Ռուսի ասածով` մեզ համար «до лампочки», թե ծախու-դավաճաններիցդ որն է արուն, որը` էգը: Ռեբուսը ճշտեք-հստակեցրեք ինքներդ:

Ալիևին ցիտելու փոխարեն, ճիշտ կանեիր բարձրաձայնեիր, թե երկու փնթիներդ ե՛րբ և ինչպե՛ս հայտնվեցիք բրիտանա-թուրքական գաղտնի ծառայությունների ազդեցության գոտում: Ինչպես հավաքագրեցին սեռաշեղված կողակցիդ:

Լսե՞լ ես «Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրման կենտրոնի» տնօրեն Սեմյոն Բաղդասարովի բարձրաձայնումը.

«…բրիտանական հետախուզությունը սերտ համագործակցելով թուրքականի հետ 2006 թ. հավաքագրել է Նիկոլ Փաշինյանին: Հայկական պետության ղեկին հայտնվել է թուրքական գործակալ, որն իր առջև նպատակ է դրել վերացնելու Հայաստանն ու հայ ժողովրդին:

Հայ ժողովրդի դավաճանին վճռական ո՛չ ասելու ժամանակն է»:

Բացե՞նք Սեմյոն Արկադևիչի հայտարարության ենթատեքստը, թե՞ արդեն կռահեցիր, որ ՀՀ-ում միակ դասալիքն ու ստոր դավաճանը հենց քո՛ ընտանիքն է, հենց դու՛ ես քո «Էրատո» խայտառակությամբ ու կողքինդ, իր «բանակից փախածների» կառավարությամբ:

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ.Գ. Մանրամասները` «MADE IN TURKEY» շարքի առաջիկա հրապարակումներում:

Դիտվել է՝ 27134

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ