20.10.2013|
12:25
Մենք չենք գնահատում մարդուն: Ավելի ճիշտ, մենք ուշադրություն չենք դարձնում մարդուն: Մի տեսակ նմանվել ենք գիշատիչների, և ամեն մեկս, մեզ ու մեր տեսակը պահելու համար, հոշոտում ենք մեր մյուս տեսակին՝ ավելի թույլին: Իշխանությունն ընդհանրապես հոշոտում է այնպես, որ հոտը հեռանում է: Մեր հովիվները մեզ թողել են գայլերի երախում: Որ մեկը հասցնում, փախնում ու գնում է, մի ուրիշ, երևի ավելի բարի հովվի հոտ մտնելու համար: