Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Աստծունը Աստծուն, Կեսարինը՝ Կեսարին

Աստծունը Աստծուն, Կեսարինը՝ Կեսարին
15.04.2023 | 22:35

2008 թվականին Երևանի կենտրոնում տերպետրոսյանական ինչ-որ հանրահավաքի մասնակիցներ, որ խառնվել էին սարգսյանական հանրահավաքին, ոտնատակ էին արել ու ջարդոտել Հանրապետական կուսակցության դրոշները: Երբևէ չեմ եղել այդ կուսակցության անդամ կամ համակիր, իսկ հատկապես երբ իշխանության էին, իրենց թերություններն ավելի եմ բարձրաձայնել որպես իշխանություն: Բայց երբ լրագրող գործընկերներիցս մեկը (լևոնապաշտ) հաճույքից շողշողացող աչքերով պատմում էր, թե ոնց էին քիչ առաջ մարդիկ ոտնատակ արել այդ դրոշները, էլի եմ ասել՝ սիրտս մղկտում էր. էդ դրոշով (մեր եռագույնի հետ) Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանն ու մյուսները կռվի էին ելել մեր ընդհանուր թշնամու դեմ: Հիմա այդ նույն մարդիկ, որոնք ուրախության ծնծղաներ էին զարկում Հանրապետականի դրոշները ոտնատակ տեսնելիս, դատապարտում են թշնամու դրոշն այրողին: Էն դրոշի, որի պետական տոնի օրը՝ դրա փոքր մակետները կրծքներին, թշնամին մեր երեխեքի դեմ արյունարբու արշավ իրականացրեց. նախորդ դարերում չէ, է՛, ընդամենը երկու-երեք տարի առաջ: Էդքան լուսավո՞ր են էդ թշնամականների տված փողերը (ժամանակին ես էլ եմ էդ կողմերից փող ստացել, օրինակա՛ն, բա՛ց, բայց քը՛րթ հրաժարվեցի, երբ հասկացա, որ էդ լույսով կուրացնում են հայրենիքս): Էս ի՜նչ ինքնացեղասպան մարդիկ կան մեր երկրում: Մանկուց շատ զգայուն եմ դրոշների հանդեպ, բայց և դրոշների դեպքում էլ, և հատկապես դրոշների դեպքում՝ Աստծունը Աստծուն, Կեսարինը՝ Կեսարին:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1744

Մեկնաբանություններ