Արցախը հանձնել է այն մարդը, ով 2018-20 թթ-ին մերժել է կարգավորման փաստաթուղթը, բանակցությունները սկսել է «իր կետից», լայքերի և ծափերի տարափի ներքո հիստերիկ ձայնով ազդարարել է «Արցախը Հայաստան է և վերջ» աղետաբեր արտահայտությունը՝ պատերազմը բերելով մեր տուն:
Արցախը հանձնել է այն մարդը, որ պատերազմի օրերին անգամ մտածել է իր անիծյալ վարկանիշի մասին և հրաժարվել է ընդունել Պուտինի՝ հրադադար հաստատելու առաջարկությունը: Նա այդպես է վարվել, որպեսզի իրեն դավաճան չասեն՝ անգամներով մեծացնելով Եռաբլուրի տարածքը, մեր վշտի խորությունը:
Արցախը հանձնել է այն մարդը, ով ԼՂ խնդրում նշաձողն իջեցնելը դարձրեց «կրոն»՝ Պրահայում Արցախը ճանաչելով ունիտար Ադրբեջանի մաս:
Արցախը հանձնել է այն մարդը, ով Արցախի անկման ողբերգությունը համարում է Հայաստանի ինքնիշխանության օր:
Այդ մարդու անունը Նիկոլ Փաշինյան է:
Արցախի անկման պատմությունը նրա դատավճռի կմախքն է:
Դատավճիռ, որը նրան, վաղ թե ուշ, տանելու է Նաիրի Հունանյանի խուց:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ