ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Համառոտ Սրբազան Շարժումը մարելու մասին

Համառոտ Սրբազան Շարժումը մարելու մասին
03.08.2024 | 19:18

Այն, որ մենք չունենք ազգային քաղաքական մտքի փիլիսոփայություն, կարծում եմ, փաստ է: Այն, որ տասնամյակների ընթացքում պետականորեն չձևակերպվեց ազգային գաղափարաբանությունը՝ իր տարատեսակ ընդգրկումներով, այլ հակառակը՝ մերժվեց որպես կեղծ կատեգորիա. ցավալի իրողություն է, որը հնարավորություն տվեց ոմանց մերժելու անցյալը, հեգնելու ներկան, խաչ քաշելու ապագայի վրա՝ ապագա կա, կա ապագա աճպարարությամբ՝ կադաստրի վկայականի փնտրտուքով և քարտեզի չեկանկան որպես Հայրենիքի մնացորդ ներկայացնելով: Հնարավորություն չտրվեց կամ ցանկություն չեղավ կերտելու սեփական պետական-ազգային քաղաքականություն՝ հարափոփոխ իրադարձություններին արձագանքելու ճկունությամբ: Հետևաբար, անպատասխան մնացին դարերի խորքից եկող Ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում չարչրկված հարցերը՝ դաժան իրականություն, որի հետևանքը եղավ մեր դժբախտ և դժգույն ներկան՝ իր տխրահռչակ դերակատարներով, որոնց այս պահին չեմ անդրադառնա: Միայն արձանագրեմ, որ նրանք այնպիսի մեծ ցավ ու դառնություն, վիշտ ու ավեր են պատճառել Հայությանը, որի արնածորող մրմուռը անհնար է ամոքել ու մարել: Եթե այս Ընդվզումը ոմանց չարամտորեն կարող է թվալ «Վառեմ-մարեմ, վառեմ-մարեմ» դերախաղ, ապա իրականում այն ծանր և վիրավորական խորը վերք է, ազգային և մարդկային արժանապատվության անփարատելի ոտնահարում, ի վերջո, Գոյապայքար, որը կարող են անտեսել ու չարախոսել միայն անհայրենիք տխմարները, որից կարող են հրաժարվել միայն ազգուրաց դասալիքները, որն անհնար է մարել:

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3096

Մեկնաբանություններ