-
01.02.2021|
23:46
Թուրքիան ի սկզբանե կոչ էր անում ղարաբաղյան հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով, սակայն արտաքին ուժերը չէին համաձայնվում Անկարայի հետ, շարունակելով աջակցել Հայաստանին, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն:
-
01.02.2021|
23:45
Ադրբեջանն իր վերահսկողության տակ անցած Ֆիզուլիում սկսել է միջազգային օդանավակայանի շինարարական աշխատանքները: Օդանավակայանի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022-ի ապրիլ-մայիսին:
-
01.02.2021|
23:42
The National Interest ամերիկյան պարբերականը հրապարակել է Կիևի ազգային համալսարանի Մոհիլա ակադեմիայի քաղաքագիտության պրոֆեսոր Տարաս Կուզիոյի վերլուծական հոդվածը, թե ինչպես կարող է ԱՄՆ-ը վերակենդանացնել հարաբերությունները Հարավային Կովկասի, այդ թվում՝ Հայաստանի հետ, և թե ինչի համար է անհրաժեշտ անել դա։
-
01.02.2021|
23:39
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 2-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ, որն աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան:
-
01.02.2021|
23:37
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է ria.ru-ն։
-
01.02.2021|
23:34
Փետրվարի 1-ին, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացել է հեռախոսազրույց ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի միջև։
-
01.02.2021|
23:33
ՌԴ նախկին նախագահ և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կարծիքով՝ ակնհայտ է, որ ԼեռնայինՂարաբաղի կարգավիճակի հարցը չի լուծվել, սակայն հիմա այդ հարցը քննարկելու ժամանակը չէ, ավելի լավ է թողնել ապագային։ Ինչ ժամկետներ նկատի ունի ապագա ասելով՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը չի հստակեցրել։
-
01.02.2021|
23:27
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր հանդես է գալու արտաքին քաղաքականության հարցերին նվիրված առաջին ծավալուն ուղերձով, որի հիմքում կլինի «Վերականգնել աշխարհում Ամերիկայի տեղը» կարգախոսը:
-
01.02.2021|
13:32
ՌԴ անվանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի խոսքով հավանական է, որ Ռուսաստանը կարող է անջատվել համաշխարհային ցանցից:
-
01.02.2021|
13:29
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկով Յուրա Մովսիսյանը նշանակվել է Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան՝ հայտնում է ՀՖՖ-ն: