-
15.11.2012|
11:13
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, որ սրվել է իսրայելական զորքերի կողմից Գազայի հատվածը ռմբակոծելուց հետո։
-
15.11.2012|
11:10
Դեկտեմբերի 10-ին Օսլոյում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն կստանա Եվրոպական միությանը շնորհված խաղաղության Նոբելյան մրցանակը` 930000 եվրո:
-
15.11.2012|
11:07
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Բրյուսելում վրացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ 2014 թվականին տեղական ինքնակառավարման ընտրություններից հետո հեռանալու է քաղաքականությունից:
-
15.11.2012|
10:57
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխել է իր թիկնապահներին: Խորհրդարանում նրա առանձնասենյակը գրեթե կողոպտվել է, իսկ նրա աշխատասենյակից գաղտնալսող երկու սարք է հայտնաբերվել` բոլոր այս իրադարձությունների մասին հայտարարել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Գյուրսել Թեքինը:
-
14.11.2012|
15:30
Այսօր Եվրամիության մի շարք երկրներում տեղի են ունենում զանգվածային ցույցեր գործազրկության և տնտեսության խիստ միջոցների դեմ։
-
14.11.2012|
15:09
Իրաքում մի քանի պայթյուն է տեղի ունեցել, որի զոհ է դարձել ավելի քան 12 մարդ։ Այդ մասին հայտնում է երկրի ոստիկանությունը։ Լրատվամիջոցները հաղորդում են, որ Բաղդադում և ևս երեք քաղաքում որոտացել է ավելի քան 5 պայթյուն։
-
14.11.2012|
11:24
Բողոքի տարերային ցույցեր են բռնկվել Ամմանում և Հորդանանի այլ քաղաքներում, այն բանից հետո երբ հայտարարվեց վառելանյութի գների բարձրացման մասին։ Ցույցի մասնակիցները պահանջում են փոխել մեկ ամիս առաջ ձևավորված Աբդալա ան Նուսուրի կառավարությունը։
-
14.11.2012|
11:20
Ամերիկայի Միացյալ Նահանգները Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական կոալիցիան համարում է սիրիացի ժողովրդի օրինական ներկայացուցիչը և ակտիվ համագործակցություն է ծավալելու այդ կառույցի հետ։
-
14.11.2012|
11:17
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2013թ. Հաիթիի 1,5 միլիոն բնակիչ Սենդի փոթորկի և բնական աղետների հետևանքների պատճառով կարող է բախվել սովի սպառնալիքի հետ։
-
13.11.2012|
13:27
Սիրիական կառավարական զորքերը ծանր մարտերից հետո վերականգնել են վերահսկողությունը Դամասկոս-Հալեպ մայրուղու վրա։ Ինչպես հաղորդում է պաշտոնական ՍԱՆԱ գործակալությունը, մարտական գործողությունների արդյունքում ազատագրվել է մի քանի բնակավայր։ Կառավարական զորքերը թույլ են տվել բնակիչներին վերադառնալ իրենց տները։