ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պարտավոր ենք փոխել այս նսեմացուցիչ իրավիճակը

Պարտավոր ենք փոխել այս նսեմացուցիչ իրավիճակը
29.05.2024 | 13:21

Դեռևս «Դիմադրություն» շարժման ժամանակ եմ գրել, որ շարժումը արտաքին պատվիրատուներ չունի: Ասելիքս հիմնավորել եմ նրանով, որ Նիկոլի իշխանությունը, նրա իրականացրած և դեռ իրականացվելիք քաղաքականությունը, այս կամ այն չափով, ձեռնտու և ընդունելի է բոլորի համար, բացի՝ Հայաստանից և հայ ժողովրդից: Խոսքը պետական մակարդակով արտաքին ուժերին է վերաբերում, ոչ թե՝ կազմակերպություններին կամ խմբերին: Մի քիչ Իրանի հարցում վերապահումներ կան, բայց Իրանը չունի նման ռեսուրս, որ քաղաքական լուրջ փոփոխությունների պատվիրատու լինի, նա այլ կերպ է գործում: Սակայն այն ժամանակ ասում էի, որ, շարժման հաղթանակի դեպքում, նոր իրողություններից ելնելով, այդ արտաքին խաղացողները գուցե փոփոխություններ կատարեն իրենց ծրագրերում: Պատմությանը հայտնի են դեպքեր, երբ տեղում իրավիճակի փոփոխությունը հանգեցրել է գլոբալ ծրագրերի փոփոխության: Հիմա էլ ոչինչ չի փոխվել, և շարունակում եմ կարծել, որ այսօրվա շարժումը ևս արտաքին պատվիրատուներ չունի: Միակ տարբերությունն այն է, որ սկսել եմ կասկածել, թե տեղում իրավիճակի փոփոխությունը հանգեցնելու է գլոբալ ծրագրերի փոփոխության: Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք պարտավոր չենք փոխել այս նսեմացուցիչ իրավիճակը, նույնիսկ, եթե վստահ չենք, որ մեզ համար ցանկալի գլոբալ փոփոխություններ պետք է լինեն: Պարտավոր ենք, որովհետև այլընտրանքը չափազանց ամոթալի վախճանն է:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 1488

Մեկնաբանություններ