Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Իմաստունները հիմնվում են փորձի, խելացիները՝ տրամաբանության վրա

Իմաստունները հիմնվում են փորձի, խելացիները՝  տրամաբանության վրա
17.03.2024 | 11:50

Google-ով փորձեցի գտնել ակադեմիական քաղաքների նախադեպեր։ Ուկրաինայից մինչև Էմիրություններ նման տարածքներ կան, որոնք կոչվում են «ակադեմիական քաղաք», բայց աշխարհում ոչ ոք հին ավանդույթներով հարուստ իր ԲՈՒՀ-երը ուժով ու տոտալ կերպով չի տեղափոխել այդ տարածքներ։ Ավելին՝ այդ «ակադեմիական» կոչվող տարածքները կամ ուղղակի տեղանուններ են, օրինակ, ինչպես Կիևում է, կամ նոր մոդելի միջավայր ստեղծելու փորձ։ Բայց արդյունքով ապացուցված ոչ մի «ակադեմիական քաղաք» կոչվող պրոյեկտ դեռ չկա։ Ոչ ոք իր հին դասական ԲՈՒՀ-երը չի ավիրել ու զոռով ոչ մի տեղ չի տեղափոխել։

Այսինքն, այդ մարդկանց առաջարկը նախադեպերով չապացուցված արկածախնդրություն է։

Կա նաև հարցի մյուս կողմը։ Դիցուք, միտքը հոյակապ իդեա է։ Իդեան գրեթե միշտ կազմում է ցանկացած նախաձեռնության շատ փոքր մասը։ Հաջողության գրավականը միշտ իրականացման մեջ է կայանում։ Նույնիսկ Իլոն Մասկի Մարսը բնակելի դարձնելու իդեան կազմում է տվյալ նախաձեռնության ընդամենը 0,1%-ը, իսկ 99.9% -ը կազմում է այդ իդեան իրականացնելու նրա կարողությունը։

Հիմա մարդիկ, ովքեր ինչ սկսել են՝ տապալել են. ազգային ավիաընկերություն բացեցին՝ խայտառակ ձևով տապալվեց։ Ասֆալտով էին հպարտանում, ամբողջ երկրով մեկ արդեն պայթել է։ Երևանյան լճով ու անցումներով զբաղվեցին՝ տապալեցին։

Եվ այս մարդիկ «ակադեմիական քաղաքի» իդեա են առաջ բրդում։ Պետք չի Նոստրադամուսը լինել, հասկանալու համար, որ շուտով բանակի նման ավիրվելու է նաև լավ թե վատ եղած կրթական համակարգը։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1932

Մեկնաբանություններ