«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Կրթյալ սրիկաները շատ ավելի մեծ վնասներ են հասցրել ու դեռ հասցնում են

Կրթյալ սրիկաները շատ ավելի մեծ վնասներ են հասցրել ու դեռ հասցնում են
24.01.2024 | 08:52

«Մեզ կրթվե՛լ է պետք»,- ասում են շատերը և սեփական «բարձրությունից» չեն էլ ուզում շարժվել, այս ու այն կողմ նայել ու տեսնել, որ շատ ավելի մեծ դժբախտությունների ենք հասել հենց իրենց պատկերացրած «կրթյալների» պատճառով։ Զորավար Անդրանիկը մի երևելի կրթություն չուներ, բայց կյանքի դասերը լավ գիտեր, ամեն օր նա մարդկանց մեջ էր, բոլորի հետ ու կողքին։ Նա լավ էր ճանաչում թե՛ կարողին, և թե՛ պոռոտախոս «կրթյալ անբանին»:

Մեզ ոչ թե պարզապես կրթվել է պետք, այլ մեզ ազգային նպատակին միտված կրթություն է պետք։ Ոչ թե տարրալուծվել օտարի կրթական կենտրոնների մեջ, այլ այդ կենտրոններում պեղել ու գտնել մեզ համար առավել պիտանին, առավել լավը, որը մեկ քայլով էլ մեզ կմոտեցնի դեպի մեր նպատակը։

Թե չէ այդ կրթյալների մի հսկա զանգված իր բարձրությունը չի ուզում թողնել ու իջնել, հասարակ մահկանացուների հետ մի խրամատում կանգնել։

Թե չէ առաջին սառը քամիների հետ այդ «կրթյալների» մի մեծ մասը թողնում ու գնում է իր համար կոմֆորտի գոտի։

Կրթյալ սրիկաները շա՜տ ավելի մեծ վնասներ են հասցրել ու դեռ հասցնում են:

Երբ կրթությունը զրկվում է գաղափարականությունից, դառնում է սառն ու անհոգի:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1613

Մեկնաբանություններ