Գովազդատուները զանգվածաբար լքում են X սոցիալական ցանցը՝ մտահոգված հարթակում թունավոր բովանդակության աճով և ծառայության սեփականատեր Իլոն Մասկի վարած քաղաքականությամբ: Մարքեթոլոգների միայն 4%-ն է X-ը համարում ապրանքանիշերի համար անվտանգ հարթակ: Մասկը հերքում է գովազդատուների վստահության աղետալի անկման հետ կապված խնդիրները և մեղադրում նրանց շանտաժի մեջ:               
 

Ջուր են լցնում սրանց ջրաղացին

Ջուր են լցնում սրանց ջրաղացին
17.01.2024 | 08:49

Երբ ՀՀ նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, երկրում կատարված սխալ բաների համար մարդիկ մեղադրում էին Լևոնին, իր ժամանակվա վարչապետերին, Վանոյին, Վազգեն Սարգսյանին կամ այլ պաշտոնյաների։ Չէին ասում, թե պառլամենտի ընդդիմությունն է մեղավորը։

Քոչարյանի նախագահության ժամանակ նույնն էր։ Սխալի համար մարդիկ մեղավոր էին համարում Քոչարյանին, իր ժամանակվա վարչապետերին, որոշ չափով՝ Սերժ Սարգսյանին։

Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ սխալների համար մեղադրում էին Սերժին, իր ժամանակվա վարչապետերին, երբեմն՝ մի քիչ էլ Սաշիկին։

Ոչ մեկը «չէր ֆայմում» Սերժի ժամանակ ասեր` սաղ էն Նիկոլն ա մեղավոր։

Արա, բա ո՞նց է, որ Նիկոլի իշխանության ժամանակ ընդդիմությունն էլ է մեղավոր։ Ախր Հայաստանն էդ ի՞նչ երկիր դառավ, որ ընդդիմությունը որոշիչ ուժ ունենա որևէ հարցում։ Աշխարհում երևի 10 երկիր չի լինի հաշվել, որտեղ ընդդիմությունը զբաղվում է քաղաքականությամբ։

Աշխարհի երկրների 95%-ում (եթե ոչ ավելի) ընդդիմությունը պայքարում է քաղաքականությամբ զբաղվելու իրավունքի համար։

Հայաստանի նման ու նույնիսկ շատ ավելի ուժեղ երկրներում քաղաքականությամբ զբաղվում է միայն իշխանությունը, ընդդիմությունը պայքարում է քաղաքականությամբ զբաղվելու իրավունքի համար։

Էդ ԱՄՆ-ի պես երկրի կոնգրեսականն է համարվում քաղաքականությամբ զբաղվող դեմք, եթե նույնիսկ նա ընդդիմադիր կուսակցություն է ներկայացնում։

Մեկն ու մեկդ գիտե՞ք Ռումինիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Մոլդովայի, Մերձբալթյան երկրների (լիքը կարող եմ թվարկել) որևէ ընդդիմադիր գործչի անուն, ով որևէ հարց կարող է որոշել։ Իհարկե չգիտեք։

Բա էդ ինչու՞ է թվում, որ աշխարհը տեղյակ է Հայաստանի ընդդիմադիրներից։

Այնպես որ, նրանք, ովքեր երկրում կատարվածի համար, բացի ներկա իշխանությունից, ուրիշ մեղավորներ են «գտնում», անուղղակի ջուր են լցնում սրանց ջրաղացին։ Հա, ասեմ, որ սրանց օգնական ուժերին, որոնք կեղծ ընդդիմադիր են խաղում, ընդդիմադիր համարել չի կարելի։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 2398

Մեկնաբանություններ