Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

Ալիևը վերջակետ է դնում

Ալիևը վերջակետ է դնում
12.01.2024 | 06:54

Երեք տարի է, որ շարունակվում է դիվանագիտական անարդյունք գործունեությունը, ավարտվեց նաև 2023-ը՝ նորից առանց խաղաղության պայմանագրի: Հայաստանին և Ադրբեջանին մեկ Բրյուսել տարան, մեկ՝ Մոսկվա, մեկ էլ՝ Վաշինգտոն: Եղան հայտարարություններ, կոչեր, ցավակցություններ 2023թ. սեպտեմբերին, հետո կրկին նույն սցենարով ամեն ինչ կրկնվեց: Զարմանալի է, որ մի քանի տերությունների, գումարած միջազգային կառույցների, գումարած Իրանի և Թուրքիայի, գումարած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների և դիվանագիտական անձնակազմի այդ բազմության մեջ հարցի լուծումը չի գտնվում: Եվ ահա Ալիևը վերջակետ է դնում՝ եթե Զանգեզուրի միջանցքը չբացվի, ապա Բաքուն ոչ մի այլ վայրում չի բացի Հայաստանի հետ սահմանը։ Այս մասին ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հաղորդում է «Ինտերֆաքս Ազերբայջանը»։

Նրա խոսքով՝ «Ադրբեջանից Ադրբեջան (Հայաստանով` Նախիջևան) մարդիկ և բեռները պետք է անցնեն առանց որևէ ստուգման»։ «Հակառակ դեպքում Հայաստանը հավերժ կմնա փակուղի»,- ասել է Ալիևը։ Նա կարծում է, որ եթե Զանգեզուրի միջանցքը չգործարկվի, Հայաստանի իշխանություններն «ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ»։ Հանրահայտ ասացվածք է, որ պատերազմը դիվանագիտության տապալման հետևանք է: Բայց, քանի դեռ չենք հասել դրան, կա մի ելք` Հայաստանի և Ադրբեջանի անկախ փորձագիտական հանրության ներգրավումը գործընթացում՝ առանց երրորդ կողմի և կառավարական միջամտության:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2992

Մեկնաբանություններ