Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

Ադրբեջանն Արցախի դիմաց գին ունի վճարելու

Ադրբեջանն Արցախի դիմաց գին ունի վճարելու
10.12.2023 | 12:40

Ինչու է Ալիևը գնում արտահերթ ընտրությունների:

Ինչու գերիների (կամ ոնց ուզում եք անվանեք) փոխանակություն սկսվեց:

Ընդհանրապես, ցանկացած տեսակետ, եթե հավաստի ինֆորմացիա չէ, վարկած է։ Սա էլ դիտարկեք որպես վարկած։

Ինչ որ կատարվեց 2018-ից հետո, այդ թվում՝ պատերազմը, հիմնականում պայմանավորված էր կոմունիկացիաների խնդրով։

Ռուսաստանին պետք էր սերտացնել հարաբերությունները Թուրքիայի հետ (գազամուղ, սանկցիաների շրջանցում և այլն), նաև Ադրբեջանի միջոցով դուրս գալ Իրան ու Պարսից Ծոց։ Դրա գինն Արցախն էր։ Կարող էր մեզ համար ավելի քիչ ցավալի լուծում լինել, եթե նախորդ իշխանությունն այդքան վախկոտ ու անճարակ չլիներ, իսկ ներկայինս՝ հակազգային։

Գանք հիմիկվա վիճակին։ Ադրբեջանն Արցախի դիմաց գին ունի վճարելու, դա Ռուսաստան-Իրան երկաթգիծն է, որը Ռուսաստանի ու Իրանի համար կենսական է, սակայն դրան դեմ է Միացյալ Նահանգները։

ԱՄՆ-ի համար կարևոր է, որ հիմնական բեռնափոխադրումները իրականացվեն ծովով, որն ինքը վերահսկում է, իսկ ցամաքային կոմունիկացիաները թուլացնում են իր տնտեսական, ֆինանսական ու աշխարհաքաղաքական հեգեմոնիան։

Առավել ևս, որ Սուեզի ջրանցքի բեռնափոխադրումները Եմենի հուսիտների նշանառության տակ է հայտնվել, իսկ Պարսից Ծոցը՝ Իրանի: Այս առումով Իրան-Ռուսաստան ցամաքային կապը կարող է զգալիորեն դրանց փոխարինել՝ փոխելով աշխարհաքաղաքական դասավորվածությունը։ Առհասարակ, ցանկացած խոշոր բեռնափոխադրումների ցամաքային նախագիծ թուլացնում է ծովային երկրների հեգեմոնիան և՝ հակառակը։

Այսպիսով, արցախյան պատերազմի ժամանակ Արևմուտքն Ադրբեջանին սատարելով (պատերազմ սկսելու սանկցիա, զենք-զինամթերք, դիվանագիտական տանիք, հետախուզական տվյալներ, Սիրիայից՝ տեռորիստներ և այլն), որպեսզի Ռուսաստանին դուրս մղի Հարավային Կովկասից, իրականում մեծ հնարավորություններ բացեց հենց Ռուսաստանի ու Իրանի համար։ Ռուսաստանն էլ իր սցենարով պատերազմի սանկցիա տվեց Ադրբեջանին։

Ալիևը հիմա աքցանի մեջ է, մի կողմից՝ Ռուսաստանի ու Իրանի, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի միջև և փորձում է ժամանակ շահել, որովհետև երկու կողմերից էլ պահանջում են կողմնորոշվել։ Ցանկացած կողմից հարվածը կարող է ցավոտ լինել։

Թուրքական աշխարհի նախագիծն էլ հարցականի տակ է հայտնվել, բայց դա առանձին թեմա է։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3713

Մեկնաբանություններ