ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Իրականության հետ պետք է հաշտվել հանու՛ն Հայաստանի, հանու՛ն Արցախի

Իրականության հետ պետք է հաշտվել հանու՛ն Հայաստանի, հանու՛ն Արցախի
22.09.2023 | 10:30

Սիրելի՛ հայ ժողովուրդ, սիրելի՛ հայաստանցիներ, իրավիճակն իրականում շատ ավելի բարդ է, քան պատկերացնում են Հայաստանի քաղաքական ուժերը:

Այսօր մենք պետք է պատասխանենք երկու հիմնական հարցի․

ՀԱՐՑ ԱՌԱՋԻՆ

Պատրա՞ստ ենք արդյոք Հայաստանը վտանգի տակ դնել Արցախի փրկության համար:

Մեր նորագույն պատմությունը և մեր ղեկավարների քաղաքական գործունեությունը հանգեցրել են նրան, որ ժողովուրդը պատրաստ չէ զոհաբերել իր երեխաներին, ապագայի համար։ Այսօր մենք պետք է հստակ արձանագրենք, որ այլևս իմաստ չունի այս հարցը բարձրացնել։

ՀԱՐՑ ԵՐԿՐՈՐԴ

Արդյոք պատրա՞ստ ենք Հայաստանը, Երևանը փրկելու համար ընկնել արևմտյան պատժամիջոցների տակ, փչացնել մեր հարաբերություններն Արևմուտքի հետ և կանգնել մեր ռազմավարական գործընկերոջ՝ Հայաստանի անվտանգության փաստացի միակ երաշխավորի, մեր տարածաշրջանում միակ և հիմնական խաղացող Ռուսաստանի Դաշնության կողքին։

Ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանը չպե՛տք է շարունակի խաղալ երկու լարի վրա և շանտաժի ենթարկել Ռուսաստանին, այլ ուղղակի պարտավոր է ամուր կանգնել Ռուսաստանի կողքին, և այս դեպքում՝ այո, մեծ ռիսկեր կան, որ մենք հայտնվելու ենք արևմտյան պատժամիջոցների տակ։ Բայց սա միակ ճանապարհն է փրկելու Հայաստանն ու Հայաստանում ապրող հայ ժողովրդին նոր հասունացող վտանգներից ու ապագա ավերածություններից։ Պետք է էմոցիաները մի կողմ դնել և իսկապես նայել, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում։ Մեր տարածաշրջանում Հայաստանն ունի մեկ ռազմավարական բարեկամական պետություն՝ դա Ռուսաստանն է։

Իրանը, որը նույնպես գտնվում է արևմտյան պատժամիջոցների տակ և որին նաև հասկանալի ու հոգեհարազատ է ռուսական երկբևեռ աշխարհը, նույնպես դեմ է, որ Հայաստանը խաղա երկու պարանի վրա և փորձի արևմտյան խաղացողներին ներգրավել տարածաշրջանային խնդիրների լուծման մեջ:

Սա է իրականությունը, այս իրականության հետ պետք է հաշտվել հանու՛ն Հայաստանի, հանու՛ն Արցախի, հանու՛ն հայ ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ ապրելու իրավունքի։

Մհեր ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1791

Մեկնաբանություններ