ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բազմաշերտ խնդիրների ամբողջություն

Բազմաշերտ խնդիրների ամբողջություն
18.09.2023 | 13:01

Ընտրություններին չմասնակցելը ևս քաղական մասնակցության ձև է։ Կոչվում է աբսենտեիզմ (ֆրանսերեն «բացակա» բառից)։ Քաղաքական գիտությունը չմասնակցելու 2 հիմնական դրդապատճառ է առանձնացնում։

1. Իրավիճակն, ընդհանուր առմամբ, բավարարում է ընտրողին, և նա ուղղակի չունի շահագրգռվածություն որևէ բան փոխելու։

2. Իրավիճակը չի բավարարում ընտրողին, բայց և միաժամանակ նա չունի համոզմունք, որ ընտրություններով հնարավոր է ինչ-որ բան փոխել։

Ինքնակառավարվող կայացած համայնքներում մասնակցության շատ ցածր ցուցանիշները, սովորաբար, պայմանավորված են լինում առաջին դրդապատճառով։ Երևանը հեռու է կայացած ինքնակառավարվող համայնք համարվելուց, իսկ մեր իրականությունն էլ չափազանց քաղաքականացված է, որպեսզի ընտրությունները դիտարկվեն զուտ որպես համայնքային։ Այնպես որ, մնում է երկրորդ դրդապատճառը։ Իսկ թե ինչու՞ ընտրողը բավարար համոզմունք չունի ընտրություններով ինչ-որ բան փոխելու հարցում, սա արդեն բազմաշերտ խնդիրների ամբողջություն է։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1351

Մեկնաբանություններ