ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

ՈՒժով կպահես երկիրը՝ կլինես, չես պահի՝ քեզ կոչնչացնեն

ՈՒժով կպահես երկիրը՝ կլինես, չես պահի՝ քեզ կոչնչացնեն
17.09.2023 | 14:49

Քանի դեռ դուք՝ «էլիտաներ», ակտիվիստներ, չգիտեմ՝ վերլուծաբաններ, փորձագետներ, սովորական պատասխանատու ու մտածող քաղաքացիներ, չեք հանգել այն մտքին, որ թշնամին է կառավարում ՀՀ-ն, և այդ թշնամու անունը ՔՊ է ու նրա ղեկավար կազմ, դուք ձախողվելու եք:

ՀՀ վարչապետը բառացիորեն իրականացնում է ադրբեջանական ու թուրքական էլիտաների հրահանգները. նա դա անում է շատ վաղուց, անգամ՝ մինչ 2018-ը: Իհարկե, կան նաև այլ երկրներ, որոնք սրան մերթ ընդ մերթ հրահանգավորում են, սակայն իրավիճակը հենց այն է, ինչ ներկայացրի:

Քանի դեռ ձեզ համար այս պայքարը չի տեղափոխվել անձնական դաշտ, դուք պարտվելու եք:

Իհարկե, այսքան բանից հետո դժվար է պատկերացնել, թե դա ինչպես դեռ չի տեղափոխվել անձնական դաշտ, բայց կյանքը ցույց տվեց, որ ՀՀ-ում ամենից աբսուրդ բաներից ավելի աբսուրդ բաներ էլ են լինում, ու ինչ-որ փուլից հետո դա դառնում է օրինաչափություն:

Քանի դեռ ձեզ թվում է, որ սուր ելույթը, ինչ-որ խախտման բացահայտումը, նիկոլոսին ինչ-որ հարցում նեղը գցելը, ՔՊ-ին ստորացնելը և նման որակի գործողությունները արդյունավետ են, և դուք ինչ-որ հարցում հաղթել, կրել եք, , ապա հիասթափեցնեմ ձեզ՝ ինքը թքած ունի բոլորի վրա.

էսօր սա է ասում, վաղը դիամետրալ այլ բան է ասելու, ու թքած ունի՝ դուք իրեն կբռնե՞ք դրա մեջ, թե՝ ոչ:

Ինքն իր խնդիրը դրած լուծում է. մի քիչ ձգձվում է, ինչ-որ ուշացումներով, բայց լուծում է, իսկ մնացյալը ոչ մի բան փաստացի չեն անում:

Մի բան էլ. Նիկոլը լավ գիտի, որ իր դեմ պայքարով, կամ իբր պայքարողներից որևէ մեկը մինչև վերջ գնացող չի:

Էս քաղաքապետի ընտրությունների ժամանակ էլ՝ ասեմ. ով ինչքան արադարացի քվե ստանա էլ, պետք է հաղթի Ավինյանը, հակառակ դեպքում, Երևանը քաղաքապետ չի ունենա:

Ասեմ ավելին, անգամ քիչ քվեների պարագայում նրանք պլանավորումներ ունեն, ու քանի որ գիտեն, որ որևէ մեկը մինչև վերջ չի գնալու, ինչ ուզեն, դա էլ կանեն:

Մենք դիտորդ ենք դարձել մեր երկրի կործանման հարցում, սա է խնդիրը, իսկ մնացյալը՝ զուտ հետևանք:

Գրառումս թող տպավորություն չստեղծի, որ իմաստ չունի գնալ ընտրության, հակառակը՝ պարտադիր պետք է գնալ ու քվեարկել, բայց հետո էն մտքով, որ քվեիդ տեր լինես, ոչ թե ասես՝ ես քվեարկեցի, մնացյալը իմ գործը չի:

Էս է՝ ամեն բան շատ պարզ ու հասարակ: Ուժով կպահես երկիրը՝ կլինես, չես պահի՝ քեզ կոչնչացնեն:

Ի դեպ, երբ վիլայեթացումը ավարտվի, կտեսնեք, թե ՔՊ-ականներն ինչ որակի երիտթուրքեր են ու ինչ կարգի են հայ տեսակի դեմ տեղերում աշխատելու. Եժովն ու Յագոդան զարմացած կմնային:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 4335

Մեկնաբանություններ