ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կգա գործողության ժամանակը

Կգա գործողության ժամանակը
09.08.2023 | 12:16

Ծայրահեղ իրավիճակները ծայրահեղ լուծումներ են պարտադրում:

Մենք մի քիչ էլ կսպասենք հրաշքին, հետո հրաշք չի լինի, հետո կհասկանանք, որ ոչ ոք, ոչ ոք մեզ չի օգնելու, և երբ դանակը կհասնի ոսկորին, կկանգնենք այդ բարդ ընտրության առաջ:

Բառերը կդառնան իմաստազուրկ, կգա գործողության ժամանակը:

Այդպես արդեն եղել է, այդպես լինելու է նորից:

Ականջ մի դրեք զազրախոսներին: Հայաստանը միշտ եղել ու լինելու է Արցախի կողքին:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 2959

Մեկնաբանություններ