Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Գեղջկական շուստրիության վերածված «դիվանագիտություն»

Գեղջկական շուստրիության վերածված «դիվանագիտություն»
25.07.2023 | 07:42

Իշխանության «պայծառ դեմագոգները», զգալով, որ արցախյան իրավիճակի մասով իրենց տոտալ ֆիասկոն, նույնիսկ հանձնման առումով լիակատար ֆիասկոն այլևս հնարավոր չէ կոծկել, իրենց պրոպագանդային իջեցրել են սեփական հանձնողի խայտառակ դեմքը փրկելու վարժություն, որտեղ փրկօղակը ԵԹԵ շաղկապն է:

Կարճ ասած, վարժությունը հետևյալն է. «Մենք չենք ասել, և չկա որևէ թուղթ ու ստորագրություն, որ ճանաչում ենք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում», այլ ասել ենք, որ «կճանաչենք, ԵԹԵ…», ու՝ անհեթեթություններ:

Ուշադրություն՝ «եթե» շաղկապին: Այսինքն, մեռան ասելով, երդվելով, հազար ու մի խեղվածի բերանով տալն ու հանձնելը բարձրաձայնելով ու հիմնավորելով, պատերազմի ֆոբիան խորացնելով, հենց հիմա ստորագրելու պատրաստակամությունը ցուցադրելով, համարյա խնդրելով ու հիմա համոզվել են, որ տալով էլ չեն պրծնում ու ձախողվել են, հիմա հետ ողորմյա են անում՝ եթե-ով, ու եթե-ներով:

Դիվանագիտությունը գեղջկական շուստրիության վերածած դիվանատգետներին և կուտ ուտող ու կուտ տվող խորհրդականներին ես, ձեր փոխարեն, կտտանքների կենթարկեի՝ ձեզ էսպիսի դեղատոմսեր առաջարկելու և հանրության հետ էսպիսի տխմար գործիքակազմով աշխատելու համար:



Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2218

Մեկնաբանություններ