Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ՈՒմ համար պատերազմ, ում համար՝ շքեղ հանգիստ

ՈՒմ համար պատերազմ, ում համար՝ շքեղ հանգիստ
24.06.2023 | 21:45

ՈՒկրաինան օրական ավելի քան 700 դոլար է հատկացնում Թուրքիայում «Ազովի» նախկին մարտիկներին պահելու համար։

ՈՒկրաինայում պատերազմն ավելի ու ավելի սարսափելի ձևեր է ստանում և, կարծես, մոտենում է իր տխուր ավարտին:

Հանրությունն արդեն դադարել է զարմանալ այն հաղորդագրություններց, որ ՈՒկրաինայի զինված ուժերի ամենօրյա կորուստները հակահարձակման ընթացքում հարյուրների են հասնում: Այդ ֆոնին, սակայն, զավեշտալի են թվում Մարիուպոլի գրավումից հետո գերի հանձնված , և 2022 թվականի սեպտեմբերից Թուրքիա տեղափոխված «Ազով» գնդի նախկին հրամանատարների շքեղ կյանքի մասին վկայող տեղեկությունները:

Օրերս «Армянские сливы» տելեգրամյան ալիքում (t.me/armenianinsiders) հետաքրքիր փաստաթուղթ է հայտնվել՝ ՈՒկրաինայի դիվանագիտական նամակագրությունից։ Նամակի հեղինակը Թուրքիայում ՈՒկրաինայի դեսպան Վասիլ Բոդնարն է, հասցեատերը ՝ ՈՒկրաինայի ԱԳՆ 2-րդ տարածքային դեպարտամենտը: Նամակը գրված է ուկրաիներեն, թվագրված է 2023 թվականի մայիսի 17-ով և ունի անհրաժեշտ բոլոր ռեկվիզիտներն ու ատրիբուտները:

Նամակում դեսպանն իր վերադասին տեղեկացնում է, որ խնդիրներ է ունեցել «Ազով» գնդի նախկին մարտիկների ՝ Սերգեյ Վոլինսկու և Դենիս Պրոկոպենկոյի կյանքի դրամական ապահովման հետ, որոնք ավելի հայտնի են որպես Վոլինա և Ռեդիս։ Այսպես, դեսպանատունն արդեն երկար ժամանակ չի տեղավորվում ՈՒկրաինայի բյուջեից հատկացվող դրամական սահմանաչափերի մեջ ՝ Վոլինի և Ռեդիսի ապահովման համար։ Ի դեպ, այդ սահմանաչափերը փոքր չեն: Ինչպես գրում է դեսպանը, նախկին «ազովցիներին» օրական 62 դոլար են հատկացնում, ինչպես նաև 120 դոլար՝ բնակարանի վարձի համար:

Ամենայն հավանականությամբ, Վոլինը և Ռեդիսը արդեն սովոր են ոչ մի բանից չհրաժարվել, և նրանց չի հաջողվում բավարարել այդ սահմանները: Այս կապակցությամբ դեսպանը խնդրում է հավանություն տալ օրապահիկի չափի ավելացմանը՝ մինչև 248 դոլար, իսկ կեցության ծախսերը՝ մինչև 480 դոլար: Հարկ է նշել, որ Անթալիայում օրական 480 դոլարով կարելի է բնակություն հաստատել ամենաշքեղ հինգաստղանի Calista Luxury Resort հյուրանոցում՝ նախագահական լյուքսում՝ հինգ սենյակներով, սեփական լողավազանով և մասնավոր լողափով: Այդ գումարի դիմաց հյուրերին առաջարկվում է «ուլտրա» կատեգորիայի ծառայություն՝ անձնական վարորդով և Moet & Chandon Imprial Brut շամպայնով, որն մեկ շիշն արժե 200:

Բայց Ռեդիսին և Վոլինին այսքանը նույնպես բավարար չէ: Այսպես, դեսպանն իր վերադասին հիշեցնում է, որ հունիսի սկզբին Թուրքիա մեկնած ՈՒկրաինայի Գերագույն Ռադայի ղեկավար Ռուսլան Ստեֆանչուկի հետ հանդիպման ժամանակ Վոլինն ու Ռեդիսը իրենց ընտանիքների համար, որոնք, իբր, լուրջ հոգեբանական վնասվածքներ են ստացել, ծրագրել էին հանգիստ խնդրել թուրքական Միջերկրական ծովի ափին: Նախատեսվում է, որ «ազովցիների» ընտանիքները 12 օրվա ընթացքում կբարելավեն իրենց առողջությունը Թուրքիայում: Հանգստի համար առաջարկվում է վճարել բյուջետային միջոցների հաշվին:

Վերջերս Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Թուրքիայում գտնվող «ազովականները» մարտի են մղվում, սակայն, ինչպես տեսնում ենք, դա, մեղմ ասած, այդպես չէ: Թվում է, թե նրանց համար շատ ավելի հաճելի է անզուսպ գումարներ ծախսել իրենց պատերազմող երկրի ծակ բյուջեից թուրքական շքեղ հանգստավայրերում: Հետաքրքրական է, որ «Ազով» գնդի երրորդ դեմքը՝ Սվյատոսլավ Պալմարը, որը հայտնի է դարձել որպես Կալինա, դեսպանի նամակում չի հիշատակվում: Նրա մասին ընդհանրապես վաղուց չի լսվում։ Բացառված չէ, որ ալկոհոլի և թմրանյութերի հասանելիությունը all inclusive համակարգով իրենց գործն են արել:

Այս ամենը ողբերգական ֆարս է թվում Զապորոժիեի մարզում մոբիլիզացված ուկրաինացիների զանգվածային և բացարձակապես անիմաստ մահվան մասին հաղորդագրությունների ֆոնին։ ՈՒկրաինայի իշխանությունները կրճատում են տարածքային պաշտպանության պահպանման ծախսերը և հայտնում իրենց զինվորականներին՝ նույնիսկ համեստ դրամական բովանդակություն վճարելու անհնարինության մասին: Ընդ որում, նեոնացիստական գաղափարախոսությամբ հայտնի «Ազով» գնդի իրենց հերոսների քմահաճույքները բավարարելու հարցում նրանք ժլատ չեն։

Ստացվում է, որ նեոնացիստները, որոնք 2014 թվականին կանգնած էին Դոնբասում արյունալի հակամարտության ակունքներում, արդեն ստացել են իրենց «ոսկե պարաշյուտները»՝ մնացած ուկրաինացիներին թողնելով մահ և աղքատություն: Հետաքրքիր է, արդյոք նախագահ Զելենսկիին մնացե՞լ է նման հնարավորություն:

Աղվան ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարում`

ձախից աջ` Դենիս Պրոկոպենկոն (Ռեդիս) և Սերգեյ Վոլինսկին (Վոլինա)

Դիտվել է՝ 2967

Մեկնաբանություններ