ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սարսափը կառավարելի պահելու լավագույն գործիքն է

Սարսափը կառավարելի պահելու լավագույն գործիքն է
22.06.2023 | 21:17

Երբ Արմեն Գրիգորյանը դատարանում մահացավ, դա մեծ շոկ և դժբախտություն էր: Սկզբում շատ քչերն էին գիտակցում, թե որքան կարևոր էին Արմենի հակաիշխանական գործունեության, հռետորաբանության, ապաքաղաքականության և էմոցիոնալ մոտեցումների սահմանափակումն ու կասեցումը իշխանությունների համար, քանի որ ինչ-ինչ, բայց «ինֆորմացիոն հասարակության» կառավարման տեխնոլոգիաներին նրանք լավ են տիրապետում և նաև հասկանում դրա կարևորությունը սեփական իշխանության վարկանիշի և անվտանգության տեսանկյունից, ինչպես նաև դրա չկասեցման ռիսկերն ու ձնագնդի էֆեկտը:

Մահը ուղիղ եթերում սարսափելի ազդեցության գործիք է, իսկ սարսափը կառավարելի պահելու լավագույն գործիքն է: Սկզբից մեկուսացնում ես և փորձում կոտրել, հետո պախարակման գործիքներով արժեզրկում «ինֆորմացիոն հասարակության» աչքերում, հետո իրավական և բարոյական մամլիչի տակ դնում: Եթե դրանք էֆեկտի չեն բերում, և ցանկալի արդյունքին հասնել չի ստացվում, անցնում ես ռադիկալ մեթոդների:

Այսօր քաղաքական առումով Արմեն Աշոտյանը, իսկ ռազմաքաղաքական առումով Իգոր Խաչատուրովը մեկուսացված են: Դեռ մեկուսացված են: Գրիգորյան Արմենը մեկուսացվեց ոչ թե քաղաքական առումով, այլ հանրային մտածողության և տրամադրությունների վրա ազդեցության պատճառով: Չկասկածեք, որ վերը նկարագրված սցենարները իրականություն դառնալու ավելի մեծ հավանականություն ունեն հատկապես քաղաքական և ռազմաքաղաքական վտանգների տեսանկյունից, քան՝ հանրայինը: Եթե դեռ կասկածում եք, որ այդպես չի լինի՝ հիշեք Արմենին:

Բոլորդ անելիք և ասելիք պետք է ունենաք անհատապես: Էս երկիրը մեզ ոչինչ պարտք չի, մենք ենք պարտք էս երկրին, իսկ դիկտատորներ և ավտոկրատներ չեն ծնվում, նրանց դարձնում են էդպիսին նրանք, ովքեր բավարարում են ավտոկրատների ու դիկտատորների շահերն ու վախերը, նրանց խեղվող բնույթը համատեղելով իրենց շահերի հետ, որտեղ կարմիր գիծ այլևս չկա:

Աշոտյանն ու Խաչատուրովը դեռ մեկուսացված են:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2364

Մեկնաբանություններ