ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանն ունի շատ կարճ ժամանակ որոշումներ կայացնելու համար. մաս 2

Հայաստանն ունի շատ կարճ ժամանակ որոշումներ կայացնելու համար. մաս 2
04.02.2023 | 10:36

Ինքնիշխանություն և միջանցք


«Հայաստանի ինքնիշխանություն» ձևակերպումը իշխանությունը դարձնում է իր նոր բրենդը, ինչը «Արցախը Հայաստան է և վերջ»-ի նման բերելու է նոր աղետի։ Սրան պետք է շատ լուրջ վերաբերվել, որովհետև դա գալիք աղետի արդարացման նարատիվն է։
Գործող իշխանության տրամաբանությամբ՝ Ուկրաինան, Սիրիան փայլուն ինքնիշխան պետություններ են։ Մենք դրան ենք գնում։ Նիկոլը Հայաստանը սարքել է Ռուսաստան-Արևմուտք սուր հակամարտության 29 800 կմ մարտադաշտ։ Որպես զուգահեռ բրենդ՝ շրջանառվում է միջանցքի նարատիվը՝ ժողովրդին պատրաստելով սուրբ նահատակության։ Եվ ոչ ոք հարց չի տալիս՝ ի՞նչ ասել է միջանցք, ի՞նչ լուծումներ կան, ի՞նչ տարբերակներ, կարո՞ղ է Հայաստանը ունենալ դրանից շահ, ո՞րը կարող է լինել մեր այսօրվա անայլընտրանք դիրքորոշման գինը։ Նիկոլը միջանցքը սարքել է իբր վերջին «վիրտուալ խրամատ», որտեղ ինքն իբր կենաց ու մահու կռիվ է տալիս։


Մեր ժողովուրդն այսօր գտնվում է գաղափարական դիվերսիայի թակարդում, ու նույնիսկ կրթված շերտերն են վիրտուալ «միջանցքի» ու «Միութենական պետության» դարդն անում։
Շրջափակված իրական Արցախը, հայ-ռուսական հարաբերությունների իրական վատացումը, նոր պատերազմի ու իրական նոր զոհերի իրական վտանգը ստորադասվում է տեսական միջանցքին (որը կարող է լինել ընդամենը սովորական ճանապարհ), և գոյություն չունեցող «Միութենական պետության» գաղափարներին։


Նման բան հնարավոր է միայն առաջնորդության սուր ճգնաժամի դեպքում, երբ հասարակությանը չի ասվում այլ բան և ցույց չի տրվում այլ ճանապարհ։ Իներցիոն կամ բացակա լիդերություն չի լինում։ Ոչ ոք չի ներկայացնում այս ժողովրդին իրականությունը և չի ասում հնարավոր լուծումները։


Իշխանությունն ասում է՝ չենք կարող ապահովել ո´չ Արցախի, ո´չ Հայաստանի անվտանգությունը, իսկ ռուսական ներկայությունը սպառնալիք է։ Ու մի ողջ հասարակություն սա լսում է՝ հորթի հնազանդությամբ սպասելով իր մորթվելուն։ Հետևություն. Հայաստանին պետք է նոր իշխանություն՝ անվտանգային նոր լուծումներով և պետության նոր տեսլականով։ Չի բացառվում, որ դրա ճանապարհին առաջին պարտադիր քայլը առկա ընդդիմադիր ձևաչափերի պաշտոնական լուծարումն է՝ ՆՈՐ-ի հնարավորության համար։ Սա շատ կարևոր է՝ այսօր առկա ձևաչափերի բազմաթիվ գրագետ գործիչների՝ ճիշտ ձևաչափերում արդյունավետ աշխատելու, հանրային լայն կոնսոլիդացիայի, պետությանը նոր բովանդակություն հաղորդելու և հասարակությանը նոր առաջարկներ տալու համար։


Վահե Հավհաննիսյան

Դիտվել է՝ 12941

Մեկնաբանություններ