ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կան հարցեր, չկան պատասխաններ. 211 միլիոն դոլարի հետքերով

Կան հարցեր, չկան պատասխաններ. 211 միլիոն դոլարի հետքերով
01.02.2023 | 07:21

Բարձրաձայնում եմ շատ կարևոր մի հարց, որն առայսօր մնացել է անպատասխան:
Հարցս ուղղում եմ և՛ Սերժ Սարգսյանին, և՛, հատկապես, Նիկոլ Փաշինյանին.


-«Հարգելի՛» նախկին նախագահ և գործող վարչապետ.
2018-ին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 211 միլիոն ԱՄՆ դոլար, այդ մասին վկայում են Համաշխարհային բանկի հրապարակած տվյալները:


Այսինքն՝ փաստն անհերքելի է:
Այդքան մեծ գումար, այն էլ՝ Ադրբեջանից, որի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, կարող էր գալ բացառապես պետության հովանու ներքո:
Ու՞մ է փոխանցվել, և ո՞վ է ստացել այդ ահռելի գումարը:
Ինչի՞ համար, ի՞նչ նպատակով և ինչի՞ն է այն ծառայել:
Չփորձե՛ք ասել, թե այդ 211 միլիոն դոլարը Արցախից է փոխանցվել, և որ դրանք տրանզակցիաներ են:


Արցախի բոլոր բանկերը հայկական են, ու ցանկացած փոխանցում ֆիքսվում է՝ որպես ՀՀ տարածքի մեջ հայկական բանկից բանկ փոխանցում:
Կրկնում եմ՝ այդ ահռելի գումարը փոխանցվել է հենց Ադրբեջանից:
Այստեղ երկրորդ տարբերակ լինել չի կարող:
Երբ բացահայտվի, թե ովքեր են Հայաստանում ստացել այդ մեծ գումարները և ինչպես են այն տնօրինել, ինչի վրա են ծախսել՝ 2018-ից սկսած առ այսօր տեղի ունեցած ու տեղի ունեցող բոլոր իրադարձությունները կստանան սպառիչ պատասխաններ:
Արդեն պարզ կլինի, թե այն ամենը, ինչ տեղի է ունենում, զուտ պատահականություննե՞ր են, թե՞ մանրակրկիտ մտածված ու մշակված, համակարգված, հաշվարկված ու գործադրված ծրագիր:


Մինչև սա չբացահայտվի, ինձ իրավունք եմ վերապահում մտածել ցանկացած բան, կատարել ցանկացած ենթադրություն:
Դե, չեմ խոսում արդեն այս ամենի հանրային հնչեղության ու արձագանքի մասին:
Վաղ թե ուշ սա դառնալու է հանրային պահանջ:


Դավիթ Կարապետյան

Դիտվել է՝ 12341

Մեկնաբանություններ