ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Եթե սենսացիա չկա. Նաիրի Հոխիկյան

Եթե սենսացիա չկա. Նաիրի Հոխիկյան
22.11.2022 | 07:30

Հայաստանը վերածվել է մի երկրի, որի հանրությանը առաջնահերթ հետաքրքրում է ոչ թե խնդիրների պատճառահետևանքային կապը և դրանք հաղթահարելու ուղիների մասին լսելը, այլ սենսացիոն ու սկանդալային լուրերը, այլ կերպ' շոու։


Փորձեք հրապարակում անել որևէ մեկի կերած փողի թվի կամ որևէ պաշտոնյային հասցրած ապտակի մասին, և ակնթարթորեն հազարավոր մարդկանց համար դառնում եք աստղ, լրատվամիջոցները մեջբերումներ են անում, սոցիալական ցանցերում ձեռք եք բերում տասնյակ հազարավոր հետևորդներ։


Դրան զուգահեռ հրապարակումներ եթե անեք առաջնագծին անհրաժեշտ իրերի մասին, առաջ քաշեք գաղափարախոսական հարցեր, վերլուծեք իրողություններ, լավագույն դեպքում կկարդան ու հետևություններ կանեն գաղափարակից, մշտական ընթերցողները, իսկ հանրության լայն զանգվածները կշարունակեն անտեսել, եթե մեջը սենսացիա չկա։

Դիտվել է՝ 7260

Մեկնաբանություններ