ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սորոսը պարբերաբար արժանանում է Ալիևի և Էրդողանի ջերմ ընդունելությանը. Գևորգ Դանիելյան

Սորոսը պարբերաբար արժանանում է Ալիևի և Էրդողանի ջերմ ընդունելությանը. Գևորգ Դանիելյան
09.06.2022 | 07:27

Պարբերաբար խոսում ենք տարաբնույթ մարտահրավերների մասին, մինչդեռ, երբեմն անտեսում ենք դրանց խորքային ակունքները: Իր անվանմանը և հռչակված կոչումին՝ «բաց», հակասող փակ գործունեություն ծավալելու և մեր երկրի ողջ քաղաքական համակարգի վրա իմպերատիվ ազդեցություն ունենալու մասին փաստաբան Տիգրան Աթանեսյանի չհերքված բացահայտումը բնավ երրորդական մարտահրավեր չէ՝ մանավանդ թուրքական և ադրբեջանական ֆինանսավորման հնարավորության մասով:

Ի դեպ, այդ կառույցի շահառուների ցանկի ու «ժողովրդավարական» գործունության մասին պարբերաբար համակարգված տվյալներ է հրապարակել նաև Զաքար Խոջաբաղյանը՝ հղում անելով կոնկրետ աղբյուրների: Առայժմ հակափաստարկներն այն շրջանակներում են, թե բա՝ նախկինում նաև կառավարությունն է եղել շահառու, խոսում են նաև այլ կառույցների մասին: Նախ, շատ վատ է, որ եղել են, և դա բնավ արդարացում չէ, մյուս կողմից, չպետք է անտեսել, որ հաճախ դրանք եղել են անմեղ ծրագրեր, և չի բացառվում, որ հետապնդվել է այնպիսի ընկալում ձևավորելու խնդիր, թե իբր իրենք համատարած համագործակցել են բոլոր օղակների հետ: Չի բացառվում, որ այդպիսով փորձել են նաև մեղմել իշխանության զգոնությունը:


Հ.Գ. Սորոսը պարբերաբար արժանանում է Ալիևի և Էրդողանի ջերմ ընդունելությանը, բայց այդպես էլ արտաքուստ չի հիմնադրում իր կառույցները, ինչո՞ւ:

Դիտվել է՝ 9984

Մեկնաբանություններ