Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հարձակումների ալիք, կետային հարվածներ, հատուկ գործողություն…

Հարձակումների ալիք, կետային հարվածներ, հատուկ գործողություն…
18.04.2022 | 22:12

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը երեկ, «РИА Новости»-ի տեղեկացմամբ, հայտարարել է Ուկրաինայում «конкретной» հատուկ գործողության մեկնարկի մասին և ուկրաինացի զինվորականներին առաջարկել է հանձնվել դաշնային զորքերին։

«Հիմա սկսվում է որոշակի հատուկ գործողություն, հիմա որոշակի արդյունք կլինի, նրանք իրենք են դրդել, այսպես ասած, ուկրաինացիները,- ասել է նա։- Եթե հանկարծ ինչ-որ մեկը չկարողացավ փախչել, վազեք, թողեք ձեր դիրքերը: Վազեք այնտեղ, որտեղ դաշնային զորքերն են. ձեզ կընդունեն, կկերակրեն ու ջուր կտան»:
Նախօրեին ՌԴ պաշտպանության նախարարությունը Մարիուպոլում, «Ազովստալ» գործարանում արգելափակված ուկրաինական ստորաբաժանումների և ազգային գումարտակների գրոհայինների մնացորդներին (շուրջ 2500 հոգի) առաջարկել էր հանձնվել, սակայն նրանք մերժել էին։


Դատելով ամենից, Քադիրովի ասած «конкретной» հատուկ գործողությունը վերաբերվում է «Ազովստալ» գործարանում ու գործարանի տարածքում դիրքավորված և հանձնվելու առաջարկը մերժած զինյալներին ոչնչացնելուն, ներառյալ` ստորգետնյա հարկաբաժիններում գտնվողներին վերին մասի փլվածքների տակ հուսալիորեն թաղելուն: Այսուհանդերձ, չենք կարող բացառել, որ «конкретной» հատուկ գործողությունն ավելի լայն մասշտաբ ունենա և ընդգրկի ոչ միայն Մարիուպոլը: Արդեն իսկ նկատելի է Ուկրաինայում ռուսական բանակի ակտիվության կտրուկ աճն ուկրաինական զինուժի կողմից ՌԴ Սևծովյան նավատորմի դրոշակակիր «Մոսկվա» հրթիռային հածանավի խորտակումից հետո:


Եթե Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Ռուսաստանի զինված ուժերի կողմից խոցված թիրախների քանակն օրական միջինը շուրջ 200-ի էր հասնում, հետո աստիճանաբար նվազեց, օրական մոտ 50, իսկ որոշ օրերի հիսունից էլ պակաս ուկրաինական թիրախներ էին խոցվում, ապա, ինչպես Քադիրովի վերոնշյալ հայտարարության նախօրեին` ապրիլի 16-ին հայտնեց «РИА Новости» (https://ria.ru/20220416/ukraina-1783863069.html )-ին, ռուսական զորքերը մեկ գիշերվա (ապրիլի 15-ի լույս 16-ի) ընթացքում խոցել են 811 ուկրաինական ռազմական օբյեկտ, այդ թվում` ուկրաինական զորքերի ստորաբաժանումների 43 կառավարման կետ, ռազմական տեխնիկայի համար վառելանյութով 8 ավտոշարասյուն, ինչպես նաև հակառակորդի կենդանի ուժի կենտրոնացման 760 շրջան:


ՌԴ պաշտպանության նախարարությունը, ըստ ТАСС-ի, երեկ հայտնել է հրթիռային զորքերի և հրետանու կողմից հակառակորդի ևս 814 օբյեկտի, այդ թվում` 17 կառավարման կետի, 111 կրակային դիրքի, հակառակորդի 684 հենակետի և կենդանի ուժի կենտրոնացման շրջանի հասցված հարվածների մասին: Բացի այդ, Ռուսաստանի զինված ուժերը բարձր ճշգրտության օդային արձակման հրթիռներով գիշերվա ընթացքում ոչնչացրել են Կիևի շրջանի Բրովարի գյուղի մոտ գտնվող զինամթերքի գործարանը։


ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը տեղեկացրել է նաև ռուսական օպերատիվ-մարտավարական ավիացիայի հասցրած հարվածների մասին: Ըստ այդմ, ավիացիան խոցել է ուկրաինական ռազմական տեխնիկայի և անձնակազմի կենտրոնացման 40 շրջանի: Բացի նշվածից, բանակային ավիացիան գիշերվա ընթացքում հարվածել է կենդանի ուժի և տեխնիկայի 4 խմբավորման, ինչպես նաև երթի ընթացքում մարտական տեխնիկայի շարասյան։ ՆԻ հավելումն այս ամենի, բանակային ավիացիան միաժամանակ ոչնչացրել է 50-ից ավելի ուկրաինացի զինծառայող, 14 զրահամեքենա, յոթ հետևակի մարտական մեքենա և զրահափոխադրիչ։


Life.ru-ի տեղեկացմամբ, Կոնաշենկովն այսօր հայտնել է արդեն ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերվա ընթացքում ռուսական հրետանային ստորաբաժանումների կողմից ուկրաինական ռազմական 316 թիրախի, այդ թվում՝ 18 կառավարման կետի, 22 հրետանային մարտկոցի, «Օսա-ԱԿՄ» զենիթահրթիռային համակարգի, ինչպես նաև հակառակորդի 275 հենակետի և կենդանի ուժի կենտրոնացման շրջանի խոցման մասին։
Բացի վերոնշյալից, հրթիռային ուժերը բարձր ճշգրտության «Իսկանդեր» հրթիռներով ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի զենքի և ռազմական տեխնիկայի չորս պահեստ, ինչպես նաև Պոպասնայա, Յամպոլ և Կրամատորսկ բնակավայրերի մոտ հակառակորդի կենդանի ուժի կենտրոնացման երեք շրջան։


Ինչպես ապրիլի 16-ին տեղեկացրել է «РИА Новости»-ին, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինն ավելի վաղ «India Today»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի սկսած հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ նրա բոլոր նպատակները չեն իրականացվել:
Ավելի վաղ, դեռ ապրիլի 11-ին Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը, РБК-ի տեղեկացմամբ (https://www.rbc.ru/politics/11/04/2022/6253799a9a79478c099675ce ), Telegram-ում հրապարակած իր տեսաուղերձում հայտարարել է, որ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ամբողջական ազատագրումից հետո ռուսական զինված ուժերը ծրագրում են նացիստներից և բանդերովականներից ազատագրել Կիևը, Ուկրաինայի բոլոր քաղաքները, գյուղերը և այլ բնակավայրեր։ Նրա խոսքով` նման խնդիր դրել է գլխավոր հրամանատարը (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը): Քադիրովի կարծիքով, պետք չէ բանակցել Ուկրաինայի հետ։


«Առաջադրանքները պարզ են, և մենք արդեն սկսում ենք աշխատել կոնկրետ, կետային, և հարձակողական ալիք կլինի ոչ միայն Մարիուպոլում, այլև մնացած բոլոր բնակավայրերում, քաղաքներում և գյուղերում»,- ասել է Քադիրովը, բայց հետո բացատրել է, որ «քաղաքները վերցնելու» նպատակ չկա, խնդիրը լինելու է դրանք նացիստներից և բանդերովականներից ազատագրելը:


Չեչնիայի ղեկավարը վստահեցրել է, որ այն, ինչ տեղի կունենա հետո, «շատ հետաքրքիր կլինի»։ Այո, իսկապես շատ հետաքրքիր կլինի, քանի որ չափազանց դժվար է պատկերացնելը, թե բազմամիլիոնանոց Կիևն ինչպես է ազատագրվելու նեոնացիստներից և բանդերովականներից, առանց քաղաքը վերցնելու: Թերևս, տեսականորեն հնարավոր միակ տարբերակն Ուկրաինայում կետային հարվածներով որոշումների կայացման կենտրոնների ոչնչացումն է և դրանից հետո իշխանափոխությունը ներսից, որից հետո Ուկրաինայի նոր իշխանությունները, ՌԴ ուժայինների և իրավապահների հետ միասին, կկարողանան Ուկրաինան աստիճանաբար ազատագրել նեոնացիստներից և բանդերովականներից:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 35896

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ