Սկիզբը` այստեղ
ՌԴ պաշտպանության նախարարությունն օրերս նոր մանրամասներ է հրապարակել Ուկրաինայում ԱՄՆ ռազմական գերատեսչության` Պենտագոնի ստեղծած ու նրա ֆինանսավորմամբ գործող կենսալաբորատորիաներում կենսաբանական զենքի մշակման վերաբերյալ:
ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության (ՌՔԿ) պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ Իգոր Կիրիլովն Ուկրաինայում ԱՄՆ ռազմակենսաբանական գործունեությանն առնչվող փաստաթղթերի վերլուծության արդյունքների վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ խոսել է մի շարք ամերիկյան նախագծերի մասին, որոնք իրականացվել են Ուկրաինայի կենսալաբորատորիաներում:
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շարունակում է Ուկրաինայի տարածքում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների ռազմակենսաբանական ծրագրերի իրականացման վերաբերյալ նյութերի ուսումնասիրությունը,- ասել է Կիրիլովը:-Տարբեր աղբյուրներից ստացված վկայությունները հաստատում են ԱՄՆ պաշտպանության նախարարության ռազմական սպառնալիքների նվազեցման գրասենյակի առաջատար դերը Ուկրաինայի տարածքում ռազմակենսաբանական հետազոտությունների ֆինանսավորման և անցկացման գործում։
Հայտնի են դարձել UP-4 նախագծի մանրամասները, որն իրականացվել է Կիևի, Խարկովի և Օդեսայի լաբորատորիաների մասնակցությամբ և նախատեսված է եղել մինչև 2020 թվականը ժամանակահատվածի համար։
Դրա նպատակն էր ուսումնասիրել չվող թռչունների միջոցով առանձնապես վտանգավոր վարակների տարածման հնարավորությունը, ներառյալ` բարձր ախտածին H5N1 գրիպի, որի մահացությունը մարդկանց համար հասնում է 50 տոկոսի, ինչպես նաև Նյուքասլի հիվանդության»:
ՌՔԿ պաշտպանության զորքերի ղեկավարը հավելել է, որ այդ ուսումնասիրությունների շրջանակներում Պենտագոնի հետ համագործակցել է Ուկրաինայի Ագրարային գիտությունների ազգային ակադեմիան: Գեներալն ընդգծել է նախագծի առանձնահատուկ վտանգը՝ կապված թռչունների կողմից փոխանցվող վարակների հետ։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուկրաինան ունի յուրահատուկ աշխարհագրական դիրք, որտեղ հատվում են անդրմայրցամաքային միգրացիոն ուղիները, տվյալ նախագծի շրջանակներում ուսումնասիրվել է 145 կենսաբանական տեսակ,- տեղեկացրել է Կիրիլովը:- Միաժամանակ հայտնաբերվել են չվող թռչունների առնվազն երկու տեսակ, որոնց երթուղիներն անցնում են հիմնականում Ռուսաստանի տարածքով։ Միաժամանակ ամփոփվել են տեղեկություններ Արևելյան Եվրոպայի երկրներով անցնող միգրացիոն ուղիների վերաբերյալ։
Համաճարակային իրավիճակն ապակայունացնելու համար ԱՄՆ-ում մշակված բոլոր միջոցներից սա հանդիսանում է ամենաանխոհեմներից և անպատասխանատուներից մեկը, քանի որ թույլ չի տալիս վերահսկել իրավիճակի հետագա զարգացումը։ Դա հաստատում է նոր կորոնավիրուսային համավարակի ընթացքը, որի ծագումը և առանձնահատկությունները բազմաթիվ հարցեր են առաջացնում»։
Այստեղ մի պահ ընդհատենք պարոն Կիրիլովի խոսքի մեջբերումը, և արձանագրենք, որ ՌԴ ԶՈւ ՌՔԿ պաշտպանության զորքերի ղեկավարը բավական թափանցիկ կերպով ակնարկել է այն մասին, որ մարդկությունից այդքան կյանքեր խլած ու խլող, պետություններին ահռելի տնտեսական վնասներ պատճառած ու պատճառող նոր կորոնավիրուսն ամերիկյան կամ Պենտագոնի ստեղծած, ֆինանսավորած կենսալաբորատորիաներից մեկի ծնունդն է, ամերիկյան ռազմակենսաբանական ծրագրի արգասիք, որը վերահսկողությունից դուրս է եկել Պանդորայի արկղից բաց թողնվելուց հետո: Առնվազն ակնարկել և այդ կապակցությամբ գոյություն ունեցող և ոչ այնքան անհիմն կասկածների մասին:
Ինչպես տեղեկացրել է գեներալը, ուսումնասիրված փաստաթղթերի թվում կա նաև արձանագրություն Ռուսաստանում թռչնի որսի` բաց թողնված Ուկրաինայի Խերսոնի «Ասկանիա-Նովա» կենսոլորտային արգելոցից: Թռչնին նախապես, 2019թ. մայիսի 15-ին օղավորվել են հիշյալ արգելոցում, իսկ հետագայում, 2021թ. ապրիլի 16-ին գտել և գնդակահարել ՌԴ Իվանովոյի մարզի Լուկսկի շրջանի Մակարովկա բնակավայրում։ Ընդ որում, սա այդպիսի միակ դեպքը չէ:
«Բացի այդ, հետաքրքիր է Р-781 նախագիծը, որտեղ որպես կենսաբանական զենքի պոտենցիալ ագենտների փոխանցողներ դիտարկվել են չղջիկները,- ասել է Իգոր Կիրիլովը:- Առաջնահերթությունների թվում նշված է բակտերիալ և վիրուսային ախտածինների ուսումնասիրությունը` ունակ չղջիկներից մարդուն փոխանցելու ժանտախտի, լեպտոսպիրոզի, բրուցելյոզի, ինչպես նաև կորոնավիրուսների և ֆիլովիրուսների հարուցիչներ:
Ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ հետազոտություններն իրականացվում են Ռուսաստանի սահմաններին մոտ՝ Սև ծովի ափին և Կովկասում:
Ծրագիրն իրականացվում է ոչ միայն ուկրաինական, այլև վրացական կենսալաբորատորիաների ներգրավմամբ, որոնք վերահսկվում են Պենտագոնի կողմից՝ Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի և ԱՄՆ երկրաբանական ծառայության հետ համագործակցությամբ։
Վերլուծված նյութերը UP-8 նախագծի վերաբերյալ, որն ուղղված են Ուկրաինայում Ղրիմի-Կոնգո հեմոռագիկ տենդի վիրուսի և հանտավիրուսների ուսումնասիրմանը, հստակորեն հերքում են ԱՄՆ հրապարակային պնդումը, որ Ուկրաինայում Պենտագոնի կենսալաբորատորիաներում բացառապես ուկրաինացի գիտնականներն են աշխատում, առանց ամերիկացի կենսաբանների միջամտության: Փաստաթղթերից մեկը հաստատում է, որ բարձր ռիսկայնության բոլոր լուրջ հետազոտություններն անցկացվում են ԱՄՆ-ից մասնագետների անմիջական ղեկավարության ներքո։
Ուկրաինական կատարողների կատարած աշխատանքների վարձատրության հավելավճարների հաշվարկման հաշվեցուցակները հստակորեն ցույց են տալիս նրանց ֆինանսավորման սխեման: Հաստատվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության գրասենյակի կողմից հետազոտություններին ուղղակիորեն, առանց միջնորդների ներգրավման մասնակցության համար դրամական միջոցների վճարման փաստը»:
ՌՔԿ պաշտպանության զորքերի ղեկավարի տեղեկացմամբ, ուսումնասիրված նյութերում առաջարկներ կան Ուկրաինայի տարածքում ԱՄՆ ռազմակենսաբանական ծրագրի ընդլայնման վերաբերյալ։ Այսպիսով, ապացույցներ են հայտնաբերվել ավարտված UP-2, UP-9, UP-10 կենսաբանական նախագծերի շարունակման մասին` ուղղված սիբիրյան խոցի և խոզերի աֆրիկյան ժանտախտի հարուցիչների ուսումնասիրությանը:
«Պենտագոնը հետաքրքրված է նաև վտանգավոր վարակիչ հիվանդություններ տարածելու ունակ միջատ- փոխանցողներով,- ասել է Կիրիլովը:- Ստացված նյութերի վերլուծությունը հաստատում է Խարկովի կենսալաբորատորիայից արտասահման չղջիկների էկտոպարազիտներով՝ լվերով և տզերով, ավելի քան 140 բեռնարկղերի տեղափոխման փաստը:։
Հատկանշական է, որ նմանատիպ ուսումնասիրություններ անցկացվել են անցյալ դարի 40-ական թվականներին կենսաբանական զենքի բաղադրիչներ ստեղծելիս ճապոնական 731 ջոկատի կողմից, որի անդամները հետագայում ռազմական հանցագործությունների համար հետապնդումներից թաքնվել են ԱՄՆ-ում:
Ուզում եմ հիշեցնել, որ արևմտյան երկրների ներկայացուցիչները չափազանց զգուշավոր են վերաբերվում իրենց կենսաբանական նյութերի տեղափոխմանը։ Միաժամանակ առկա փաստաթղթերը հաստատում են Ուկրաինայի քաղաքացիների կենսաբանական նմուշների արտասահման տեղափոխման բազմաթիվ դեպքեր։
Այսպես, 350 կրիոկոնտեյներ՝ արյան շիճուկի նմուշներով, Ուկրաինայի առողջապահության նախարարության Հանրային առողջության կենտրոնից հակամարմինների տիտրերը որոշելու պատրվակով տեղափոխվել է ավստրալական Դոհերտի ինստիտուտի վարակիչ հիվանդությունների ռեֆերենս լաբորատորիա։
Մեկ այլ օրինակ է Ղրիմի-Կոնգո հեմոռագիկ տենդի և հանտավիրուսների հարուցիչների ուսումնասիրման Գերմանիայի կողմից ֆինանսավորվող թիվ 68727 EN նախագիծը: Դրա շրջանակներում Ուկրաինայի տարբեր շրջաններից բացառապես սլավոնական էթնիկ խմբին պատկանող քաղաքացիների արյան շիճուկի հազար նմուշ է փոխանցվել արևադարձային բժշկության Բերնհարդ Նոխտի անվան ինստիտուտ (Համբուրգ): Հավանականության բարձր աստիճանով կարելի է ասել, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների առաջադրանքներից մեկը հանդիսացել է բիոագենտների ստեղծումը` ունակ ընտրողաբար խոցելու բնակչության տարբեր էթնիկ խմբերի»։
ՌՔԿ պաշտպանության զորքերի ղեկավարն ավելի վաղ հայտնել էր, որ «2020-2021 թվականներին Գերմանիայի ՊՆ-ն Ուկրաինայի տարածքում Ղրիմի-Կոնգո հեմոռագիկ տենդի, լեպտոսպիրոզի, մենինգիտի, հանտավիրուսների հարուցիչների վերաբերյալ հետազոտություն է անցկացրել՝ որպես Եվրամիության արտաքին սահմաններում կենսաբանական անվտանգությունն ապահովելու ուկրաինա-գերմանական նախաձեռնության իրականացման մաս»։
«Մարտի 8-ին ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեում լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է Ուկրաինայում կենսաբանական օբյեկտների առկայության մասին, որտեղ հետազոտություններ են կատարվել կենսաանվտանգության ոլորտում,- ասել է Կիրիլովը:- Նա մտահոգություն է հայտնել այդ կենսալաբորատորիաների և այնտեղ գտնվող նյութերի` Ռուսաստանի Զինված ուժերի վերահսկողությանն անցնելու հնարավորության վերաբերյալ։
Ըստ առկա տեղեկատվության, ամերիկացիներին արդեն հաջողվել է Կիևի, Խարկովի և Օդեսայի լաբորատորիաներից փաստաթղթերի մեծ մասը, ներառյալ տվյալների բազաները, կենսանյութերը և սարքավորումները տարհանել Լվովի Համաճարակաբանության և հիգիենայի գիտահետազոտական ինստիտուտ և Լվով քաղաքում ամերիկյան հյուպատոսություն: Բացառված չէ հավաքածուի մի մասը Լեհաստան տեղափոխելու հնարավորությունը։
Ըստ էության, Նուլանդն իր ասածով անուղղակիորեն հաստատել է Պենտագոնի կողմից գործող միջազգային պայմանագրերի շրջանցմամբ Ուկրաինայում ռազմակենսաբանական ծրագրի իրականացումը»։
Հայաստանում նույնպես առկա են Պենտագոնի կողմից ստեղծված ու ֆինանսավորվող 10-ից ավելի կենսաբանական լաբորատորիաներ, որոնցից երեքը` Երևանում, կան նաև Գյումրիում, Իջևանում, Սիսիանում, Մարտունիում, Վանաձորում, Արտաշատում… Սատանան գիտի, թե իրականում, քողարկված կերպով ինչ հետազոտություններ են կատարվում այնտեղ, սակայն կարելի է ենթադրել: Համենայն դեպս, չկա որևէ երաշխիք ու վստահություն, որ դրանք չեն կիրառվի հենց մեզ բնաջնջելու նպատակով, երբ օվկիանոսից այն կողմ համարեն, որ դրա ժամանակն եկել է արդեն:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միջոցով Պենտագոնից պահանջում ենք իր հիշյալ գրասենյակի համակարգողներին, ընդհանրապես, բոլոր աշխատակիցներին հեռացնել Հայաստանի կենսալաբորատորիաներից, այսուհետ բացառել նրանց այցելությունը Հայաստան, դադարեցնել հայաստանյան կենսալաբորատորիաների հետ համագործակցության և հետազոտությունների բոլոր ծրագրերը, դրանց ֆինանսավորումը, խզել առկա պայմանագրերը, Հայաստանից դուրս հանել այն բոլոր վտանգավոր, ախտածին վիրուսներն ու բակտերիաները, որոնք կարող են լինել նշված կենսալաբորատորիաներում:
Դատելով ամենից, ջհուդամասոնական կառավարումից և անգլոսաքսոնական գաղութացումից Հայաստանի ազատագրմանը շատ չի մնացել, նախապես զգուշացնում ենք, որ դրանից հետո հայաստանյան կենսալաբորատորիաներից ամերիկյան ներկայության հեռացումը կարող է ունենալ ոչ թե կամավոր, այլ հարկադիր բնույթ, ընդ որում, ուղեկցվելով համապատասխան անձանց քրեական հետապնդմամբ:
Արթուր Հովհաննիսյան