Exit poll-երը կանխատեսում են ձախերի դաշինքի հաղթանակը Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում և երկրորդ տեղը՝ նախագահական դաշինքի համար, մինչդեռ աջ պոպուլիստական «Ազգային միավորումն» իր զինակիցներով, որոնք արդեն պատրաստվում էին կառավարություն ձևավորել, գտնվում է երրորդ տեղում։ Այս մասին է վկայում Elabe-ի կանխատեսումը, որն արվել է BFMTV-ի, RMC-ի և La Tribune Dimanche-ի պատվերով։ Ifop-ը նույնպես կանխատեսում է նմանատիպ արդյունքներ։               
 

Ինչո՞ւ ԱՄՆ-ն պետք է վերակենդանացնի իր հարաբերությունները Հարավային Կովկասի, այդ թվում՝ Հայաստանի հետ

Ինչո՞ւ ԱՄՆ-ն պետք է վերակենդանացնի իր հարաբերությունները Հարավային Կովկասի, այդ թվում՝ Հայաստանի հետ
01.02.2021 | 23:42

The National Interest ամերիկյան պարբերականը հրապարակել է Կիևի ազգային համալսարանի Մոհիլա ակադեմիայի քաղաքագիտության պրոֆեսոր Տարաս Կուզիոյի վերլուծական հոդվածը, թե ինչպես կարող է ԱՄՆ-ը վերակենդանացնել հարաբերությունները Հարավային Կովկասի, այդ թվում՝ Հայաստանի հետ, և թե ինչի համար է անհրաժեշտ անել դա։ Կուզիոն մանրամասնում է՝ միշտ էլ հետաքրքիր է նոր ու այլընտրանքային տեսակետներ լսել որոշակի հարցերի շուրջ։

Այնուամենայնիվ, ըստ նրա, Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինի այն արտահայտությունը, թե «այսօր Ադրբեջանին զինելը կամ աջակցելը նշանակում է Կրեմլին և Իրանի նախագահ Խամենեին հզորացնել, այլ ոչ թե տարածաշրջանում անվտանգություն կամ հետագա ամերիկյան շահեր բերել», իրականությունից շատ է հեռու։
Քաղաքագետն այս առնչությամբ նշում է՝ ամերիկյան օրենսդիրները պետք է Հարավային Կովկասում իրավիճակը տեսնեն այնպես, ինչպես այն իրականում է։
Նա նկատում է՝ տարածաշրջանում ԽՍՀՄ-ի կազմալուծումից ի վեր երկու հաստատուն բան կա։ Այստեղ առաջինը Հայաստանն է, որը եղել է Ռուսաստանի կողմից ղեկավարվող յուրաքանչյուր ինտեգրացիոն նախագծի անդամ։ Այս փաստը, հոդվածագրի խոսքով, սովորաբար անտեսվում է արևմտյան վերլուծաբանների և քաղաքագետների կողմից:

«1994-ից Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր-անդամ է, որը հետխորհրդային երկրների շարքում ՆԱՏՕ-ի նման կառույց ստեղծելու ռուսական փորձ էր»,- պարզաբանում է նա։ Ռուբինը փորձել է ստվերել Ռուսաստանի ռազմական բազաների կարևորությունը Գյումրիում և Երևանի Էրուբունի օդանավակայանում:
Ըստ վերլուծաբանի՝ Ռուսաստանն այդ ռազմաբազաները տեսնում է նույն կերպ, ինչպես նախկին ԽՍՀՄ տարածքում գտնվող իր բոլոր օբյեկտները, այսինքն՝ որպես ռազմական ուժի կանխատեսում ամբողջ տարածքում, որը Կրեմլը համարում է իր բացառիկ ազդեցության գոտին: Հայաստանում ռուսական ռազմաբազաները առավել ընդգծված են շեշտում Ռուսաստանի արտաքին քաղաքականությանն իրենց «հավանությունը»:


«Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան անսասան դեմ են իրենց տարածքում գտնվող ռուսական ռազմաբազաներին հենց այն պատճառով, որ նման քայլը հավանություն կտա Եվրասիայում տարածաշրջանային հեգեմոն ճանաչվելու Ռուսաստանի պահանջին»,- գրում է նա։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը՝ հեղինակն ընդգծում է, որ 2013-ին Հայաստանում և Ուկրաինայում այս առումով արձագանքը բոլորովին այլ էր, քան Ռուսաստանի ճնշումը`Եվրամիության Արևելյան գործընկերության ասոցացման համաձայնագրից դուրս գալու և ԱՊՀ-ի Մաքսային միություն մտնելու (2015-ին Եվրասիական տնտեսական միություն դարձած) համար:
«Այդ տարի Հայաստանն ընդունել էր ռուսական պահանջները և հինգ տարի անց էլ երբեք չի մտածել «Արմեքսիտ»-ի մասին՝ իր գունավոր հեղափոխության ընթացքում, որը Նիկոլ Փաշինյանին բերել է իշխանության»,- նկատում է վերլուծաբանն ու հստակեցնում, որ ի տարբերություն Հայաստանի՝ ուկրաինացիներն ապստամբությամբ էին տապալել ռուսամետ ղեկավար Վիկտոր Յանուկովիչին, իսկ հաջորդ տարի Ուկրաինան ԵՄ-ի հետ ստորագրել էր Ասոցացման համաձայնագիր:


Այստեղից հետևություն՝ «մինչ Հայաստանը տեսնում է իր ազգային շահերը Եվրասիայում, Ուկրաինան դրանք տեսնում է Եվրոպայում»,- շեշտում է քաղաքագետը։
Ըստ հեղինակի՝ երկրորդ հաստատուն փաստն այն է, որ Վրաստանն ու Ադրբեջանը սկսել են վարել ավելի արևմտամետ քաղաքականություն: «Նախագահներ Էդուարդ Շևադնաձեի և Իլհամ Ալիևի օրոք արտաքին քաղաքականությունը բնութագրվում էր որպես բազմավեկտոր և նման էր Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի վարած քաղաքականությանը: Բազմավեկտորիզմը պրագմատիկ արտաքին քաղաքականություն էր, որը բաղկացած էր Արևմուտքի հետ ինտեգրման ընդլայնումից`միաժամանակ շարունակելով համագործակցությունը Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ»,- բացատրում է հեղինակը։
Ընդհանուր համեմատական անցկացնելով՝ Կուզիոն հստակեցնում է, որ բոլոր երեք երկրներն էլ 1997-ից արդյունավետ համագործակցել են ՎՈՒԱՄ-ի (Վրաստան-Ուկրաինա-Ադրբեջան-Մոլդովա) խմբում: «Մինչ Ալիևը շարունակում է Ադրբեջանի՝ Արևմուտքի հետ ինտեգրման բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը, Ուկրաինան և Վրաստանն ընդունել են ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու նպատակները: Միևնույն ժամանակ, Մոլդովան ձգտում է անդամակցել ԵՄ-ին, բայց ոչ ՆԱՏՕ-ին»,- հիշեցնում է վերլուծաբանը։


Ինչ վերաբերում է արցախյան վերջին պատերազմին և Իրանի մասնակցությանը, հեղինակը պնդում է, որ «որևէ ապացույց չկա այս առնչությամբ»։ Անդրադառնալով այս ամենի մեջ ԱՄՆ դերին՝ քաղաքագետը պարզաբանում է, որ նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ ԱՄՆ նոր վարչակազմը երկակի հնարավորություն ունի թերթելու էջը Հարավային Կովկասի հետ իր գործարքների մեջ: «Մասնավորապես, կարող է տարածաշրջանի հետ արևմտյան կապերը կրկին աշխուժացնել և մեծապես քայքայված Մինսկի խումբը վերակենդանացնել»,-շեշտում է նա։

Դիտվել է՝ 3474

Մեկնաբանություններ