Բաքվում պահվում է 140-ից ավելի հայ ռազմագերի՝ հայտնում է Rbc.ru-ն՝ հղում անելով ռուսական դիվանագիտական աղբյուրին։ Տեղեկութունը հաստատել է նաև հայկական կողմի լավատեղյակ աղբյուրը։ Կայքը հոդված է հրապարակել «Երևանն ու Բաքուն վիճել են 140 գերու վերադարձի պահանջի պատճառով» վերնագրով։ Լրատվամիջոցը գրում է նաև, որ Ադրբեջանը ստացել է իր բոլոր գերիներին։