Հյուսիսային Կորեան դժգոհություն է հայտնել Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի վերջին համատեղ զորավարժությունների առիթով: «Ներկայիս իրավիճակը, երբ Միացյալ Նահանգները շարունակում է «զսպման» քողի տակ ինքնիշխան պետության դեմ միջուկային զենք կիրառելու փորձերը, ընդգծում է այն անհրաժեշտությունը, որ ԿԺԴՀ-ն օժտված լինի ավելի ռազմավարական և մահաբեր միջուկային զսպման միջոցներով, որոնք կարող են հուսալիորեն պաշտպանել նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը »,- ասվում է ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարության մեջ։               
 

Ռուսաստանը հունվարի 27-ից վերականգնում է ավիահաղորդակցությունը 4 երկրների հետ

Ռուսաստանը հունվարի 27-ից վերականգնում է ավիահաղորդակցությունը 4 երկրների հետ
26.01.2021 | 13:00

Ռուսաստանը հունվարի 27-ից չեղարկում է երկիր մուտք գործելու սահմանափակումները Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի և Կատարի քաղաքացիների համար: ՌԴ քաղաքացիները նույնպես կկարողանան մեկնել այդ երկրներ:

Դիտվել է՝ 2714

Մեկնաբանություններ